Granatus Ventures-ը ներդրումներ է կատարում Modicus Prime-ում
Վենչուրային կապիտալի հայկական առաջատար Granatus Ventures ընկերությունը ներդրում է կատարել AI տեխնոլոգիաների Modicus Prime ընկերությունում, որը մասնագիտացած է դեղագործական արդյունաբերության որակի վերահսկման ժամանակակից համակարգերում: Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։
Modicus Prime-ը մշակում է սեփական ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են կենսաբանական պատկերների իրական ժամանակի տեսողական վերլուծություն և հայտնաբերում ու տեղեկացնում վարակների մասին։ Խոսքը դեղագործության մեջ կիրառվող որակի շարունակական հսկողության բարձր ճշգրտության գործիքի մասին է։
Modicus Prime-ը հիմնադրել և ղեկավարում է Թեյլոր Չարտիերը՝ դեղագործական տվյալների գիտնական, որը մեծ փորձ ունի կենսաբանական նյութերի նախագծման, որակի վերահսկման և ոլորտում AI կիրառման տեխնոլոգիաներում: Նա ոգևորված է Granatus Ventures-ի հետ համագործակցությամբ և կարծում է, որ Granatus-ի միջազգային հասանելիությունը, որն ընդգրկում է Հայաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան, Modicus Prime-ին լրացուցիչ դիրք կհաղորդի դեղագործական արդյունաբերության մեջ:
Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը՝ ծրագրային ապահովման ոլորտում մեծ փորձ ունեցող ինժեներ, որը մինչ Modicus Prime-ը աշխատել է մի քանի խոշորագույն դեղագործական ընկերություններում: Ընկերությունն արդեն ունի Հայաստանում տեղակայված ծրագրային ապահովման ինժեներների թիմ: Modicus Prime-ը ներկայումս համագործակցում է աշխարհի որոշ խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ:
Granatus Ventures-ի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը կարծում է, որ Modicus Prime-ը արդյունավետ լուծումներ է առաջարկում դեղագործական ոլորտի ամենակարևոր, որակի, ուղղությամբ և սա ապագայում կդառնա դեղագործական արդյունաբերության անփոխարինելի մաս:
Granatus Ventures-ի ներդրումը կօգնի ընկերությանն արագացնել իր առաջատար լուծումների զարգացումը և վարձել լրացուցիչ տաղանդներ՝ աջակցելու իր հետագա աճին և ընդլայնմանը:
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է