
ABS Technologies-ը և EasyDMARC-ը միավորում են ուժերը՝ ուժեղացնելու հայկական բիզնեսների էլ․նամակների անվտանգությունը
EasyDMARC ընկերությունը, որն ընկերություններին պաշտպանում է ֆիշինգային հարձակումներից և նվազեցնում է էլ. նամակների` սպամում հայտնվելու հավանականությունը, այսօր հայտարարեց իր ռազմավարական համագործակցության մասին հայկական շուկայում գործող առաջատար կառավարելի ծառայությունների մատակարար ABS Technologies ընկերության հետ։
Այս գործընկերությունը կօգնի ABS Technologies ընկերությանը պաշտպանել իր հաճախորդների էլ. փոստի դոմենները ֆիշինգային հարձակումներից, ինչպես նաև բարելավել նրանց էլ. նամակների` Inbox-ում հայտնվելու հավանականությունը։
Էլ. նամակների անվտանգությունը դարձել է բոլոր չափերի բիզնեսների հիմնական մտահոգությունը, քանի որ կիբերհարձակումներն ավելի ու ավելի են կատարելագործվում։ Բոլոր հաջողված կիբերհարձակումների 93%-ը սկսվում է ֆիշինգային նամակներից։
Այս իրավիճակին արձագանքելով՝ ABS Technologies ընկերությունը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցներ՝ օգնելու իր հաճախորդներին ապահովել իրենց էլ. փոստի դոմենների անվտանգությունը և պաշտպանել նրանց կարևոր տեղեկատվությունը։
«Տեղեկատվական ենթակառուցվածքների կառավարման գործընթացում ABS Technologies֊ը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգությանը՝ մշտապես բարձրացնելով այդ ոլորտում իրազեկվածությունը եւ լավագույն լուծումների կիրառումը: EasyDMARC-ի հետ մեր համագործակցությունը կօգնի առավել արդյունավետ պաշտպանել մեր հաճախորդների էլեկտրոնային փոստն ու բիզնես հաղորդակցությունը կիբեռսպառնալիքներից», – նշել է ABS Technologies-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գարեգին Բաղդյանը:
«Մենք ուրախ ենք ողջունել ABS Technologies ընկերութանը մեր ընդլայնվող գործընկերային ցանցում։ Որպես 83,000-ից ավելի համաշխարհային կազմակերպությունների հետ աշխատող ընկերություն՝ մեզ համար հայկական ծագում ունեցող գործընկերոջ հետ այս համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ արդյունքում կապահովենք հայկական ընկերությունների կիբերանվտանգությունը:», – ասել է EasyDMARC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանը։
DMARC ստանդարտը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել և արգելափակել այն էլ. նամակները, որոնք փորձում են կեղծել ուղարկողի դոմենը։ Այն կարևոր միջոց է ֆիշինգային և սպուֆինգի փորձերը կանխարգելելու համար։
2011 թվականին հիմնադրված ABS Technologies ընկերությունը մատուցում է կառավարելի ՏՏ ծառայություններ` ներդնելով ՏՏ ենթակառուցվածքների կառավարման լավագույն փորձը եւ միջազգային ՏՏ չափանիշները իր հաճախորդների համար մրցակցային առավելություններ ապահովելու նպատակով: Ընկերությունը սպասարկում է 2500 եւ ավել օգտատեր՝ դառնալով բիզնեսի համար մեկ պատուհանի լուծում բոլոր ՏՏ առնչվող խնդիրների համար՝տեղեկատվական ենթակառուցվածքի ճարտարապետության նախագծումից մինչեւ տեղեկատվական անվտանգության լուծումների կիրառում, համակարգերի սպասարկում եւ բիզնեսի անընդհատության ապահովում:
EasyDMARC-ը ամպային B2B SaaS հարթակ է, որը պարզեցնում է էլ․փոստի անվտանգությունը՝ պայքարելով ֆիշինգի և սպամի նման սպառնալիքների դեմ: Ունենալով 83,000 հաճախորդներ ամբողջ աշխարհից, որոնց թվում են Panasonic-ն ու Picsart-ը, այն միլիոնավոր դոլարներ է խնայել` կանխելով տարբեր կիբեռհարձակումներ։ EasyDMARC-ն ունի գրասենյակներ Հայաստանում, ԱՄՆ-ում,ու Նիդեռլանդներում և տրամադրում է համապարփակ հարթակ էլ․փոստի էկոհամակարգի պաշտպանության համար։
-
14:04 10/04/25Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի
-
12:54 14/03/25Team Telecom Armenia-ն բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է