Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
28/06/2022 14:19

Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում, և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կգործեն ռոումինգի նոր սակագներ:  Նշված փոփոխությունները պայմանավորված են միջազգայնորեն կիրառվող ստանդարտների պահանջներով, որոնց համաձայն՝ այն տարածքներում, որտեղ օպերատորը չունի շարժական կապի ցանց, շարժական կապի ծառայությունները պետք է մատուցվեն տվյալ տարածքներում գործող լիցենզավորված օպերատորների հետ համագործակցության միջոցով (ռոումինգ):

Ինչպես հայտնի է, մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախում հեռահաղորակցային ծառայություններ է տրամադրել բացառապես «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, և հայաստանյան բոլոր օպերատորների բաժանորդներն Արցախում օգտվել են ռոումինգի ծառայությունից: Պատերազմի հատևանքով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ենթակառուցվածքը բավական տուժել էր, և հումանիտար աղետի պայմաններում, հուսալի բջջային կապի ապահովումն Արցախում դարձել էր օրախնդիր, որը պահանջում էր անհապաղ լուծում: Պատերազմի առաջին օրերին հայաստանյան օպերատորներից Վիվա-ՄՏՍ-ն առաջինը կիրառեց զրոյական ռոումինգ Արցախի տարածքում: Այնուհետև, բազմաթիվ դիմումների հիման վրա և առաջնորդվելով հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու հրամայականով, Վիվա-ՄՏՍ-ն Արցախում ժամանակավրապես ենթակառուցվածք տեղակայեց:

Ներկայումս, երբ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքն արդեն վերականգնված է, իսկ Վիվա-ՄՏՍ-ի ենթակառուցվածքները 2022թ. հուլիսի 1-ից այլևս չեն գործելու Արցախի տարածքում, Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև հայաստանյան մյուս օպերատորների կողմից իրենց բաժանորդներին շարժական կապի ծառայությունների տրամադրումն Արցախում կարող է իրականացվել բացառապես հայաստանյան ընկերությունների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև գործող միջօպերատորական հարաբերությունների շրջանակում՝ համաձայն հեռահաղորդակցության ոլորտում գործող կարգավորումների:

2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգում գտնվելիս գործելու են հետևյալ սակագները.

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2004թ., , Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է մոտ 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում:2000թ.հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Լրահոս