SADA Armenia-ն պաշտոնապես դարձավ Insight
SADA Armenia ընկերությունը փոխակերպվել է՝ պաշտոնապես դառնալով Insight: Ընկերությունն այժմ Fortune 500 ցանկում ընդգրկված, ավելի քան 6000 գործընկերներից ու փորձագետներից բաղկացած համաշխարհային ցանց ունեցող Insight-ի մաս է։
Այս հայտարարությունն արվել է Digitec 2026-ի շրջանակում, որտեղ ընկերությունը հանդես է գալիս առանձին տաղավարով: Երկրի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառմանն իր մասնակցությամբ ընկերությունն ընդգծում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելու իր շարունակական հանձնառությունը և Insight Enterprises-ի գլոբալ գործունեության շրջանակում Հայաստանի դերի աճող կարևորությունը։
Այս քայլով ազդարարվեց փոխակերպման գործընթացի եզրափակիչ փուլը՝ հաջորդելով 2023 թվականի դեկտեմբերին Insight Enterprises-ի կողմից SADA-ի ձեռքբերմանը։ Google Cloud Premium գործընկեր և 6 անգամ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ի ձեռքբերումը նախատեսված էր զգալիորեն ընդլայնելու Insight-ի ամպային ծառայությունների հնարավորությունները և բարելավելու ընկերության Google Cloud-ին վերաբերող ծառայությունների փորձառությունը՝ բազմամպային լուծումների աճող պահանջարկը բավարարելու համար։

Insight Enterprises-ը լուծումների առաջատար ինտեգրատոր է, որն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ սարքախումբ, ծրագրային ապահովում և դրանց հետ կապված լուծումներ: 2025 թվականին 8.2 միլիարդ դոլարի եկամուտ գրանցած Insight-ը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում և շարունակում է ընդլայնել իր համաշխարհային ներկայությունը: Հայաստանն ընկերության գործունեության քարտեզի վրա ևս մեկ կետ է, որն ամրապնդում է Insight-ի միջազգային ներկայությունն ու հաստատում է աճելու և զարգանալու հանձնառությունը։
«SADA Armenia-ն դառնում է Insight՝ հենվելով արդեն իսկ ստեղծված ամուր հիմքի վրա և բացելով համաշխարհային աճի հնարավորություններ։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են ավելի շատ երկրներ միանում Insight-ի ցանցին։ Հայաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ կազմակերպության ապագայում, և մենք վստահ ենք, որ ինժեներական բարձր չափանիշները և թիմի պրոֆեսիոնալիզմը կխթանեն դրա երկարաժամկետ աճը»,- նշել է Insight-ի՝ Google Business-ի գծով ավագ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Փիթեր Ֆիցգիբոնը։
Հայաստանի ամպային ինժեներների բարձրակարգ և համաշխարհային հաճախորդներին սպասարկելու մեծ փորձ ունեցող թիմը կշարունակի ընդլայնվել՝ ամբողջ աշխարհում Insight-ի հաճախորդներին մատուցելով Google Cloud-ի բարձրորակ լուծումներ։
«Այսպիսի փորձով և համաշխարհային նման մասշտաբի ընկերության ներկայությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վրա և կամրապնդի երկրի դիրքը՝ որպես տեխնոլոգիաների և նորարարության զարգացող համաշխարհային հանգույց։ Insight-ի մաս կազմելով՝ մենք կստանանք հասանելիություն համաշխարհային նախագծերի ավելի լայն պորտֆելի, ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության և ընդլայնված վերապատրաստման ու կարիերայի զարգացման հնարավորությունների:
Մենք վստահ ենք, որ սա ոչ միայն կարագացնի մեր տեղական թիմի աճը, այլև կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետագա զարգացմանը, տաղանդների ներուժի ամրապնդմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։ Ուրախ ենք շարունակել ներդրումներ կատարել Հայաստանի նորարարության ապագայում և օգնել Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական փորձագիտության, նորարարության և թվային փոխակերպման երկիր»,- նշել է Insight Armenia-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

SADA-ի երևանյան գրասենյակը, որը Հայաստանում բացվել է 2021 թվականի մարտին, ձեռքբերումից հետո գործում էր որպես SADA, an Insight company:
Insight Enterprises-ը լուծումների առաջատար ինտեգրատոր է, որն օգնում է հաճախորդներին լուծել տեխնոլոգիական խնդիրներ՝ սարքախմբի, ծրագրային ապահովման և դրանց հետ կապված ծառայությունների օպտիմալ համադրության միջոցով: Մենք Fortune 500-ի գլոբալ տեխնոլոգիական ընկերություն ենք՝ աշխարհի ավելի քան 6000 գործընկերների և փորձագետների ցանցով, որոնք ապահովում են ամբողջական ՏՏ հնարավորությունների հասանելիություն: Ավելի քան 35 տարի մենք մեր հաճախորդների համար մատակարարել և օպտիմալացրել ենք տեխնոլոգիական լուծումներ՝ արդյունավետ և անվտանգ կերպով: Մենք ընդգրկված ենք Great Place to Work, Forbes World’s Best Employer և Fortune World’s Best Workplace վարկանիշներում: Իմացեք ավելին insight.com կայքում: NSIT-M
-
12:44 03/11/26Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
-
18:09 17/10/26Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
-
12:38 13/10/26Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր
-
16:14 29/09/26«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team Telecom Armenia-ն՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում








