Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Seaside Startup Summit UAE 2024» վրանային բիզնես ֆորումն ամփոփում է մրցույթի հաղթողներին
02/03/2024 19:28

«Seaside Startup Summit UAE 2024» վրանային բիզնես ֆորումն ամփոփում է մրցույթի հաղթողներին

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, որն այս անգամ անցկացվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա էմիրատում, ամփոփեց իր արդյունքները։

Փետրվարի 28-ին տեղի ունեցած փակման արարողության ժամանակ ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները:

Booster

  1. Navatech Group – մինչև $50,000 ներդրման հնարավորություն
  2. Contractee – $3,000
  3. Archestr – $2,000

Starter

  1. Moodmapai – մինչև $50,000 ներդրման հնարավորություն
  2. Serapay- $3,000
  3. Tausi App – $2,000

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 110,000 ԱՄՆ դոլար։

Այս անգամ, հաղթող թիմերը ստացան Triple S Ventures ներդրումային ֆոնդից մինչև 50.000 ԱՄՆ դոլլոր ներդրում ստանալու հնարավորություն:

«Շատ կարևորում ենք մեր սամմիթներին հաղթած ստարտափների մեջ ներդրում կատարելու հնարավորությունը: Հաղթած թիմերը մեծ պոտենցյալ ունեն: Հուսով ենք կկարողանանք նրանց հետ վերջնական պայմանավորվածության գալ ներդրում կատարելու հարցում: Վստահ ենք՝ Triple S-ից այս փուլում ստացած ներդրումը զգալի ազդեցություն կունենա մեծ հաջողության հասնելու ճանապարհին», – նշել է միջոցառման համակազմակերպիչ Triple S Ventures ներդրումային ֆոնդի կառավարող գործընկեր և համահիմնադիր Ավագ Սիմոնյանը:

Փետրվարի 23-28-ը կայացած  «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջոցառումը կազմված էր միկրոաքսելերացիոն և միկրոինկուբացիոն կրթական ծրագրերից, վորքշոփներից, մենթորինգ սեսիաներից և ստարտափների մրցույթներից։ Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ,  մենթորներ և ստարտափ հիմնադիրներ։ Սամմիթը հյուրընկալեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններիից:

Միջոցառմանը մասնակացում էին 80-ից ավել ստարտափ ընկերություններ, ավելի քան 100 բանախոսներ և մենթորներ աշխարհի տարբեր երկրներից։

Հիշեցնենք, որ մինչ օրս նախագծի 10 միջոցառումներին ներգրավվել են ավելի քան 37,000 մասնակիցներ՝ աշխարհի շուրջ 60 երկրներից: Միջոցառման մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 600 000 ԱՄՆ դոլար, իսկ նախագծի շրջանակներում կատարված ներդրումները հասնում են 5 միլիոն ԱՄՆ դոլարի։

Լրահոս