Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
30/04/2025 16:13

Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում

Team Telecom Armenia-ն հայտարարում է միջազգային համագործակցության նոր և նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ համագործակցելով ԱՄՆ առաջատար լրատվական կազմակերպություններից մեկի՝ Newsmax-ի հետ։ Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում Team Telecom Armenia-ի բաժանորդներին հասանելի կդառնա Newsmax հեռուստաալիքի բովանդակությունը՝ տրամադրելով ամերիկյան և միջազգային լրատվություն, արդիական իրադարձություններ ու ուղիղ եթերներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։

Այս համագործակցությունը շարունակում է Team-ի ռազմավարությունը՝ հարստացնելու թվային բովանդակության առաջարկները և Հայաստանում հեռուստադիտողների համար ապահովելու հասանելիություն համաշխարհային նորություններին և տարբեր տեսակետներին։ Բաժանորդները կկարողանան դիտել ԱՄՆ հայտնի լրատվական ալիքը, որն իր նորություններն է ներկայացնում Վաշինգտոնից, Նյու Յորքից, Լոնդոնից, Հռոմից, Երուսաղեմից և այլ քաղաքներից։

«Team Telecom Armenia-ի համար սա միջազգային գործակցության ընդլայնման նոր փուլ է։ Այն արտացոլում է մեր ձգտումը՝ բաժանորդներին տրամադրելու բարձրորակ և արդիական բովանդակություն»,-ասում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը,-«Newsmax-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում մեր հաճախորդների համար՝ հետևելու բազմազան նորություններին ամբողջ աշխարհից»։

«Newsmax-ը հպարտ է համագործակցել Team Telecom Armenia-ի հետ, որն իր տեխնոլոգիական նվաճումներով ու կապի առաջատար դիրքով հայտնի է տարածաշրջանում»,-ասել է Newsmax-ի հեռարձակման գծով ավագ փոխնախագահ Էնդի Բիգերսը։ «Սա մեր գլոբալ ընդլայնման կարևոր քայլ է, որը թույլ է տալիս մեզ տրամադրել ամերիկյան վստահելի նորություններ՝ Հայաստանում հեղինակավոր հեռահաղորդակցային օպերատորի միջոցով»։

Newsmax Inc.-ն գրանցված է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NMAX) և Newsmax Broadcasting LLC-ի միջոցով կառավարում է ԱՄՆ առաջատար լրատվական ալիքներից մեկը՝ Newsmax-ը։ Ցանցը, որը ԱՄՆ-ում վարկանիշով չորրորդն է, հասանելի է բոլոր խոշոր կաբելային և արբանյակային համակարգերով։ Newsmax-ի մեդիա հարթակները՝ Newsmax TV, Newsmax հավելվածը, կայքը (Newsmax.com) և հրատարակությունները՝ Newsmax Magazine-ը, հասնում են ավելի քան 40 միլիոն ամերիկացու։ Forbes-ը Newsmax-ը անվանել է «լրատվական հսկա»։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։