
NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն
Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին
Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը:
Տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:
Հայաստանի Հանրապետության, IT և տեխնոլոգիական տեղական և միջազգային անվանի ընկերությունների այս ռազմավարական համագործակցությունը վճռորոշ դեր կունենա երկրի տեխնոլոգիական հուսալի ապագայի կառուցման համար:
NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշում է՝ արհեստական բանականության գործարան-կենտրոնները 21-րդ դարի ենթակառուցվածք են. «Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնելու արհեստական բանականության հիմնարար կարողությունները և ողջ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի նորարարության և տնտեսական աճի համար»:
Team ընկերությունների խումբը, կառավարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Team Telecom Armenia և իռլանդական Imagine Broadband ընկերություններն ու հանդիսանալով վրացական SkyTel ընկերության բաժնետեր, կծառայեցնի իր փորձագիտական ռեսուրսներն ու տարածաշրջանում կապի եզակի ենթակառուցվածքները մեր երկրում այս հսկայածավալ նախագիծը կյանքի կոչելու նպատակով:
«Պատիվ ունենք մասնակցելու այս ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ նախաձեռնության իրականացմանը՝ ներդնելով տեխնոլոգիական ոլորտում մեր բազմամյա փորձն ու ռեսուրսները։ Մեր մասնակցությունը արտացոլում է Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության լուծումների և թվային ապագայի գլոբալ կենտրոն դարձնելու պատրաստակամությունը»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը նշում է՝ այս մեգանախագիծը Հայաստանից մինչև աշխարհ նորարարության համար մեկնարկային հարթակ ստեղծելու մասին է:
«Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտության մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ: Սա նաև կնպաստի Հայաստանում նորարարության ոլորտում գործունեություն ծավալող սերնդի ձևավորմանն ու ոլորտի խթանմանը»,-նշում է նա:
Ներդրումային այս նախաագծին որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր և ռազմավարական խորհրդատու է միացել նաև Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը. «Տեխնոլոգիական առաջատար ոլորտում Հայաստանի զարգացումը կկառուցվի գլոբալ համագործակցության և երկարաժամկետ ներդրումների միջոցով: Արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանի և տարածաշրջանի համար համարձակ քայլ է երկիրը համաշխարհային արհեստական բանականության ոլորտում դիրքավորելու ճանապարհին», – նշում է Աֆեյանը։
«Մենք ոգևորված ենք տեխնոլոգիաների արտահանման և արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդության ներուժով, որի շնորհիվ կարող ենք Հայաստանում խթանել նորարարությունը՝ ի նպաստ մեր երկրների: Ամերիկյան այնպիսի ընկերությունները, ինչպիսին է NVIDIA-ն, շարունակում են առաջարկել աշխարհում առաջատար հաշվարկային և ԱԲ լուծումներ, և մենք հպարտ ենք, որ հենց նրանք են դառնում հայկական կողմի գործընկերները»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Այս մասշտաբային նախագիծը փաստում է պետության, տեխնոլոգիական ու թվային ոլորտի ընկերությունների արդյունավետ համագործակցությունն ու տարածաշրջանում Հայաստանը որպես տեխնոլոգիական ազդեցիկ կենտրոն դիրքավորելու` մասնակից բոլոր կողմերի հանձնառությունը:
-
11:40 21/05/25Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
-
17:35 16/05/25Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին
-
16:13 30/04/25Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
-
13:27 22/04/25Team Telecom Armenia-ն հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է