
Team Telecom Armenia-ն հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
Երկրի օրվա շրջանակում Team Telecom Armenia-ն մեկնարկեց կայուն զարգացման նախագիծ՝ ներգրավելով նաև իր հաճախորդներին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վաճառված յուրաքանչյուր սմարթֆոնի դիմաց ընկերությունը կտնկի 10 ծառ՝ հիմնելով 1 հեկտար անտառ Լոռու մարզի Բովաձոր համայնքում։
Հիմնադրման օրվանից Team Telecom Armenia-ն ակտիվ քայլեր է իրականացնում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, որն ամրագրված է նաև ընկերության կայուն զարգացման ռազմավարությունում։ Հաշվի առնելով, որ Հայաստանում անտառներն ածխածնի կլանման հիմնական աղբյուրն են, իսկ ընկերությունը պարտավորվել է մինչև 2029 թվականը նվազեցնել մթնոլորտային արտանետումները 40%-ով, ուստի այստեղ էական նշանակություն ունի անտառածածկ տարածքների ընդլայնումը։
«Արդեն 3 տարի է, ինչ միանում ենք Երկրի օրվան՝ ցույց տալով մեր հանձնառությունը շրջակա միջավայրի պահպանության գործում: Անչափ ուրախ ենք, որ այս տարվա նախաձեռնությունն իրականացվում է մեր հաճախորդների աջակցությամբ։ Անտառների հիմնումը հատկապես կարևոր է կլիմայապես խոցելի մարզերում, այդ իսկ պատճառով ընտրել ենք Լոռին, որպեսզի վերջինս նաև կարողանա դիմակայել աճող բնական աղետներին»,- ասում է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը։
Անտառապատման աշխատանքները կատարվում են ոլորտում բազմամյա փորձ ունեցող Արմենիա Թրի Փրոջեքթի (ATP) հետ համագործակցությամբ, որն իրականացնելու է նաև անտառի հետագա խնամքն ու սպասարկումը։ Տարածքի ամբողջական անտառապատումն իրականացվելու է 2025 թվականի գարնանը և աշնանը։
«Անտառների ստեղծման գործում շեշտը դնում ենք անտառների պաշտպանական, անվտանգային, էներգետիկ, սոցիալ-տնտեսական նշանակությունների, ինչպես նաև կենսաբազմազանության զարգացման և պահպանման վրա։ Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով սպասվող աղետները` տարեցտարի ավելացնում ենք անտառապատման ծավալները՝ ընտրելով առավել խոցելի տարածքներ», – նշում է Արմենիա Թրի Փրոջեքթի Անտառային բաժնի ղեկավար Վահե Մացակյանը:
Վերջին տարիներին բնապահպանական կառավարման համակարգի ներդրման շնորհիվ Team Telecom Armenia-ն հասել է նշանակալի արդյունքների։ Մասնավորապես, 2024 թվականին ընկերության ավտոպարկում էլեկտրական մեքենաների թիվը հասել է 22,8%-ի, ինչը էականորեն նպաստում է ածխածնային հետքի նվազեցմանը։ Միաժամանակ, արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման արդյունքում էներգասպառման մեջ վերականգնվող էներգիայի արտադրանքի քանակը կազմում է շուրջ 4,1%, այսպիսով 2022-ի համեմատ աճելով մոտ 20 անգամ։
Բացի այդ, ընկերությունը ակտիվորեն զբաղվում է թափոնների կառավարմամբ․ վերամշակվել է ավելի քան 6000 կգ թուղթ և ստվարաթուղթ, իսկ E-sim տեխնոլոգիայի գործարկման շնորհիվ հաջողվել է խուսափել 557 կգ պլաստիկ քարտերի, հետևաբար նաև պլաստիկ աղբ ստեղծելուց։ Ավելին` շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շրջանակներում կրկնօգտագործման են հանձնվում էլեկտրական սարքավորումներ, որոնց ընդհանուր թիվը նախորդ տարի հասել է շուրջ 11,522 հատի։
Երկրի օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է ապրիլի 22-ին՝ շրջակա միջավայրի պահպանությանն աջակցելու նպատակով: Այս տարի այն նշվում է «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրի ներքո:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
-
17:35 16/05/25Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին
-
16:13 30/04/25Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
-
13:27 22/04/25Team Telecom Armenia-ն հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
-
14:04 10/04/25Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է