Հուլիս, 2025
July 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. բացվեց Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
01/07/2025 13:30

Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. բացվեց Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը

Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվեց Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։

Այստեղ կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։

«Այս սրահում միավորել ենք կապի միջոցներն ու խելացի տների լուծումները՝ հաճախորդներին առաջարկելու ծառայությունների ամբողջական փաթեթներ: Team Place-ը Team ընկերությունների խմբում ներառված մեր երկու ընկերությունների հաջող համագործակցության, ինչպես նաև ամենաժամանակակից տեխնոլոգիաները մարդկանց էլ ավելի մոտ դարձնելու ևս մեկ օրինակ է»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Team Place-ում ներկայացված է ավելի քան 300 միջազգային մրցանակի արժանացած աշխարհահռչակ Aqara բրենդի լայն ապրանքատեսականին: Aqara-ի ապրանքները հատկապես հարմարեցված են բարելավելու առօրյա կյանքը՝ տարածքները դարձնելով առավել անվտանգ և օգտվողների փոփոխվող կարիքներին համապատասխան:

«Կարևորելով մեր հաճախորդների հարմարավետությունը՝ ժամանակակից, խելացի և համակարգային տարատեսակ ծառայություններն առաջարկում ենք մեկ հասցեում: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է վստահ լինել, որ իր պատկերացումները կդառնան իրականություն մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի և կիրառած նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում խելացի լուծումների ներդրմանը, ինչը թույլ է տալիս մեկ հպումով կառավարել տան բոլոր համակարգերը՝ ապահովելով հարմարավետություն, էներգախնայողություն և անվտանգություն»,-ասում է Team Systems-ի տնօրեն Նելլի Մալյանը:

Team Place-ում այժմ գործում են հատուկ առաջարկներ Team Telecom Armenia-ի հաճախորդների համար․ 12 ամսով բաժանորդագրվելով COSMO 4-ին` հնարավոր է ստանալ Aqara խելացի բոլոր սարքավորումների փաթեթները 10 % զեղչով, իսկ COSMO ծառայությունից արդեն օգտվողները կարող են  ընտրել անհրաժեշտ սարքը՝ հատուկ արժեքով:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Team System-ը կառուցում է ինժեներական մտքի և փորձի վրա հիմնված անվտանգ և հարմարավետ միջավայր անհատների և բիզնեսների համար՝ առաջարկելով ծառայություններ  IT,  ցածրահոս համակարգերի, էլեկտրատեխնիկական համակարգերի, շենքերի ավտոմատացման, SMART HOME լուծումների, արևային կայանների և մի շարք այլ ոլորտներում:  Ընկերությունը HP, Dell, Lenovo, Siemon, Legrand, Huawei, HDL, Aqara առաջատար բրենդների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։

Լրահոս