Electronic Arts ընկերությունը հայտարարել է FIFA 14 խաղի ցուցադրական տարբերակի թողարկման մասին: Ցուցադրական տարբերակը կարող են ներբեռնել Xbox 360-ի Xbox LIVE Gold հաշիվներ ունեցող և PlayStation 3-ի օգտատերերը, իսկ անհատական համակարգիչներ ունեցողները կարող են այն ներբեռնել origin.com կայքից: Xbox LIVE Silver հաշիվներ ունեցող օգտատերերին խաղի ցուցադրական տարբերակը հասանելի կլինի սեպտմբերի 17-ից:
FIFA 14-ի ցուցադրական տարբերակում ներառված են հետևյալ թմերը` «Միլան», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ», «ՊՍԺ», «Բորուսիա Դորտմունդ», «Բոկա Խունիորս» և «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»: Հայ օգտատերերի համար հատկապես ուրախալի կլինի Բորուսիա Դորտմունդի առկայությունը, ինչը հնարավորություն կտա փորձարկելու Հենրիխ Մխիթարյանի ուժերը:
Խաղի ամբողջական տարբերակի թողարկումը սպասվում է սեպտեմբերի վերջին օրերին: Ամբողջական տարբերակը կթողարկվի Xbox 360, PlayStation 3, PlayStation Move համակարգերի և Windows օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչների համար: Xbox One և PlayStation 4 խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակները կթողարկվեն ավելի ուշ, իսկ խաղի բջջային տարբերակը` iPhone, iPad, iPod touch և Android սարքավորումների համար կթողարվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Formula VC-ն վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել 10Web ստարտափում։ Formula VC-ն ընդհանուր առմամբ 2,2 միլիոն դոլարի…
Մարտի 10-ից 19-ը Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղի ունեցավ ամենամյա SXSW (South by Southwest) միջոցառումը, որին մասնակցեցին նաև հայկական BrandLens…
ProductHunt-ում թողարկվել է Կրիսպ 2.0-ը «Մենք թողարկում ենք Meeting Notes, ինտեգրված հենց Krisp-ի մեջ։ Krisp օգտագորխելով ոչ միայն աղմուկն եք…
«Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումները 2022-ին հայտնաբերել են վնասաբեր կամ անցանկալի ծրագրերի տեղադրման 1 661 743 փաթեթներ, ինչը 1 803 013-ով…
Առաջին հայացքից Boston Dynamics-ը տարօրինակ է ProMat-ի պես շոուի համար: Տասնամյակների ընթացքում ընկերությունն իր համբավն է կառուցել ռոբոտաշինության շուկայում և…
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։ Մարտի սկզբին այս շարքում էին հայտնվել հայկական…