Մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը
Հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքը, որն անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների և ծրագրերի հետ համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել Հայաստանում ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաև խրախուսել միջոլորտային համագործակցությունը: «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը համախմբում է ոլորտի փորձառու մասնագետներին, ուսանողներին, ճարտարագիտությամբ հետաքրքրվողներին, ինչպես նաև ամրապնդում միջոլորտային կապերն ու ստեղծում համագործակցության նոր ուղիներ։
Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան պարոն Դեյվիդ Ալենը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Ինժեներական ասոցիացիայի ղեկավար Արամ Սալաթյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը բացման խոսքում ընդգծեց ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման համար՝ ինչպես տնտեսության և արդյունաբերության, այնպես էլ Հայաստանի՝ միջազգային ասպարեզում դիրքավորման տեսանկյունից: «Կարևոր է գիտակցել այն ազդեցիկ ներուժը, որը ճարտարագիտությունն ու բարձր տեխնոլոգիաները կարող են ունենալ Հայաստանի զարգացման համար: Այս միջոցառումը միավորում է բոլոր կարևոր շահագրգիռ կողմերին՝ խթանելով նորարարությունը և համագործակցությունը: «Հայաստան – Ճարտարագիտության շաբաթ 2024»-ը ոչ միայն մեր առաջընթացի ցուցադրումն է, այլև հարթակ է կարևոր հարցերի բարձրացման, գիտելիքի և հմտությունների փոխանակման և կայուն զարգացման խթանման համար: Այսօր այս սենյակի ինժեներները վաղվա աշխարհի ճարտարապետներն են, որտեղ նորարարությունն ու հնարամտությունը սահմաններ չունեն»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը։
Բացման հանդիսավոր արարողությունից ու ողջույնի խոսքերից հետո տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն․ առաջնորդելով վաղվա արդյունաբերությունը», «Միջոլորտային մտքեր․ առաջընթացի նոր ուղիներ», ինչպես նաև ներկայացումներ՝ «Հայաստանը որպես խորը տեխնոլոգիաների կենտրոն» և «Միավորելով մտքերը․ ճարտարագիտության, գիտության և արվեստի համադրում՝ նոր դարաշրջանի նորարարության համար» թեմաներով։
Միջոցառման երկրորդ օրը Ինժեներական քաղաքում կներկայացվի ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն շուկայի զարգացումները, Ինժեներական քաղաքի արտադրանքը, ուսանողների աշխատանքները։
Ցուցադրություններից հետո ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու նորարարական տեխնոլոգիաների կիրառության, կիբերանվտանգության և այլ թեմաներով պանելային քննարկումներին և սեմինարներին։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Նեյշնլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Հայաստանի Ազգային գերհամակարգչային կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (ՄԻԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է