
Team Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
Team Telecom Armenia-ն՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, այս տարի ևս ամռան ամենամասշտաբային նորարարական նախագծի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կողքին էր: Վրանային բիզնես ֆորումի աշխարհագրությունը 2025-ին էապես ընդլայնվել է՝ մեկ շաբաթում Սևանի ավազանում համախմբելով շուրջ 15 000 մասնակցի աշխարհի 40 երկրից:
Սամմիթի ընթացքում անցկացվող CampFire Talk-ին ելույթներով են հանդես եկել Team Telecom Armenia-ի համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները՝ անդրադառնալով տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում գերհզոր AI կենտրոնի կառուցմանը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարևորել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում մեծ ենթակառուցվածքային ընկերության և IT համայնքի միջև երկխոսությունը։
«Մենք՝ որպես տեխնոլոգիական մեծ ենթակառուցվածքներ ունեցող և զարգացնող ընկերություն, այստեղ ենք՝ ներկայացնելու, թե ուր է գնում տելեկոմ ոլորտը, և նորարարություններն ինչպես են ազդում ոլորտի ու դրանում ընթացող փոփոխությունների վրա: Միաժամանակ, սա հրաշալի հարթակ է՝ ծանոթանալու նոր, թարմ գաղափարների, տեսնելու՝ ինչ մտքեր են գեներացնում մեր երիտասարդները, դեպի ուր են նայում, և ինչպես կարող ենք համադրել տեխնոլոգիական տարբեր ոլորտները»,-ասում է Հայկ Եսայանը:
«Սևան Ստարտափ Սամմիթ» նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը նշում է՝ վրանային բիզնես ֆորումի աշխարհագրության մեծացումն էապես նպաստում է նորանոր նախաձեռնությունների մեկնարկին:
«Փորձել ենք այս տարի Սամմիթը դարձնել միջոցառումների պլատֆորմ և անցկացրել ենք տարբեր ոլորտային միջոցառումներ ու կրթական ծրագրեր: Այս ամենի հարթ ու արդյունավետ ընթացքի համար կարևոր է մեր գործընկերների դերակատարումը: Արդեն երկար տարիներ ավանդաբար համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, որը շուրջ 40 հեկտար տարածքում, որտեղ ենթակառուցվածքներն այդքան էլ զարգացած չեն, ապահովում է մեր որակյալ ինտերնետ կապը»,-ասում է Վահագն Ռափյանը:
Այս տարի ևս Սամմիթի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally-ն, որի մասնակից էլեկտրամեքենաների լիցքավորումն իրականացվել է Team Energy-ի՝ հատուկ ավտովազքի համար տեղադրված արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սևանի էկոմիջավայրի վրա:
Հավելենք, որ մինչ օրս նախագծի 12 միջոցառումներին ներգրավվել է մոտ 60 000 մասնակից աշխարհի շուրջ 60 երկրից: Ավելի քան 1700 ստարտափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 650 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների չափը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:
-
16:34 30/07/25Team Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
-
13:30 01/07/25Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. բացվեց Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
-
11:40 21/05/25Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
-
17:35 16/05/25Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է