Հունիս, 2024
June 2024
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեղի ունեցավ «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը
22/03/2023 16:24

Տեղի ունեցավ «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը

Մարտի 21-ին տեղի ունեցավ  Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը։ Հավաքի ընթացքում «Ոգեզէն» համակարգի ներքո գործող անհատներն ու կազմակերպությունները ներկայացրին սեպտեմբերյան մարտերից ի վեր կատարված աշխատանքը, խոսեցին ձեռքբերումների մասին և քննարկեցին ապագա անելիքները։ Միջոցառումն անցկացվեց համայնքային քննարկման ձևաչափով։

Առաջին քննարկմանը, որը վերնագրված էր «Ջերմուկ Post Mortem» ներկայացան «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության տնօրեն Հրանտ Մանասյանը, ՈՄԱ ՌՀԿ հիմնադիր Վովա Վարտանովը և տեխնոլոգիական ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանը։

Երկրորդ քննարկումը նվիրված էր Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորմանը, որի շուրջ իրենց տեսլականը ներկայացրին միավորման նախագահ Նարեկ Ներսիսյանը, Ազատազէն ՀԿ-ի ղեկավար Իշխան Գևորգյանը:

Երրորդ պանելին ներկայացան «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը և 9zen հարթակի ներկայացուցիչներ Մագդա Մարկոսյանը և Աշոտ Խուդգարյանը։ Ելույթները վերաբերում էին Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգին։

Երեկոն եզրափակեց «Մշակույթ և արժեհամակարգ» թեմայով քննարկումը, որի ընթացքում հանդես եկան «Կայթ» մշակութային հանգույցի ղեկավար Կորիուն Դավթյանը և «Թիվ 405» նախագծի հիմնադիր Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Հիշեցնենք, որ միջոցառման հիմքում Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորման ու կայացման գաղափարն է, ըստ որի պետության պաշտպանությունը սոսկ պետական կառույցների խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդի։