Հայաստանի մոբայլ օգտատերերի վրա բանկային տրոյական ծրագրերի գրոհները հաճախակիացել են
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ը 2018 թվականին բախվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ 2017 թվականին նրանց բաժինը կազմել է միայն 0,12%։ Ադրբեջանում 2018 թվականին նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,43%-ը՝ 2017 թվականի 0,14%-ի փոխարեն, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 42% և 0,05%։
Մոբայլ բանկային տրոյացիները գողանում են բանկային քարտերի և հավելվածների տվյալները։ Դրանցից շատերը կարողանում են բանկային հավելվածի ինտերֆեյսի (միջերես) վրայից ցույց տալ իրենց ինտերֆեյսն այնպես, որ օգտատիրոջը թվում է, թե ինքը տվյալները մուտքագրում է բանկային հավելված, իսկ իրականում դրանք տալիս է տրոյացուն, որի տերերը գողացած տվյալները կօգտագործեն օգտատիրոջ հաշվից գումար դուրս բերելու համար։ Մոբայլ բանկային տրոյացիները նաև հաճախ ձեռք են գցում բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։ Որոշ վնասաբեր ծրագրեր էլ ստեղծում են այն հավելվածների պատուհանները, որոնք կարող են պահանջել օգտատիրոջ բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ քարտի դարձերեսին գտնվող CVV-ծածկագիրը։ Այնուհետև ծրագիրը ձեռք է գցում բանկի SMS-ը և ուղարկում իր տերերին, որպեսզի նրանք կարողանան զոհ դարձած օգտատիրոջ անունից գործարքներ կատարել իրենց սարքից։
Բանկային և այլ մոբայլ տրոյացիներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին Google Play-ն է. դա անվտանգության լիարժեք երաշխիք չի տա, բայց այնտեղ տրյացիները հաստատ շատ ավելի քիչ են, քան պաշտոնական հարթակներից դուրս։ Նաև խորհուրդ է տրվում սարքի կարգավորումներում ընդհանրապես արգելել կողմնակի աղբյուրներից ծրագրային ապահովման տեղադրումը։ Հարկ է նաև չմոռանալ համակարգի և հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանցով մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել հանցագործները։ Նաև անհրաժեշտ է լավ մտածել մինչև նամակի կամ SMS-ի ինչ-որ կասկածելի հղումով անցնելը, և պետք է հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկ է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս և կանոնավոր կերպով ստուգել համակարգը. այն կհայտնաբերի և կվնասազերծի կասկածելի օբյեկտները, ինչպես նաև չի թողնի, որ օգտատերը մտնի վնասաբեր կայքեր։
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է