Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր
07/10/2025 22:46

Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր

Հոկտեմբերի 10-12-ը Երևանում կանցկացվի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը: Team-ը, ավանդաբար լինելով ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառման կողքին, այս տարի հոբելյանական՝ 20-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք»-ի 5G գործընկերն է:

«Մերիդիան» էքսպո կենտրոնում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի ձևաչափով անցկացվող միջոցառման կազմակերպիչը  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Միջոցառումն այս տարի 3 oրերի ընթացքում կհյուրընկալի նախնական գրանցում անցած շուրջ 40 000  այցելուի՝ «ԴիջիԹեքը» դարձնելով ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգվածայինը:

Team Telecom Armenia-ից բացի «ԴիջիԹեք»-ին մասնակցում են նաև Team ընկերությունների խմբի Team Solutions, Team Systems, Buy.am, Team Pay ընկերությունները՝ միջոցառմանը ներկայանալով Team Beyond Limits (Team-ը՝ սահմաններից դուրս) կարգախոսով:

«Team-ը՝ որպես խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների խումբ, չի կարող անմասն մնալ այս  տեխնոլոգիական մեծամասշտաբ տոնից: Այդ է պատճառը, որ տարիներ շարունակ «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից: Այս տարիների ընթացքում էլ ակնառու է հայկական տեխնոլոգիական ընկերությունների շեշտակի առաջընթացն ու նորարարությունների հաստատումը մեր երկրում: Սա էլ ավելի նշանակալի է դարձնում այս փառատոնը՝ մեկտեղելով հայկական տեխնոլոգիական միտքն ու նախաձեռնությունները՝ այդպիսիով շփման ու փորձի փոխանակման լայն հարթակ դառնալով բոլորիս համար»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

«Այս տարվա «ԴիջիԹեք»-ը հիրավի աննախադեպ է։ Առաջին անգամ այն անցկացվելու է 3 oր ու գիշեր անընդմեջ։ Ցերեկը ավանդական տեխնոլոգիական ցուցահանդեսն ու կոնֆերանսն են, իսկ գիշերը՝ փառատոն՝ գերհագեցած մշակութային ծրագրով։ «ԴիջիԹեք»-ը, ինչպես հայտնի է, արդեն վաղուց տեխնոլոգիական հայության Ամանորն է։ Տեխնոլոգիական տարիները մեր երկրում սկսվում և ամփոփվում են «ԴիջիԹեք»-ով, և այս 20-րդ հոբելյանականը, վստահ եմ, գերազանցելու է բոլոր սպասելիքները։ Այս երեք օրերին Երևանը դառնալու է տեխնոլոգիական աշխարհի կենտրոնը։ Տոկիոյից մինչև Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Փարիզ, Սիդնեյ․ բոլոր քաղաքներից ունենք բանախոսներ, ներկայացուցիչներ, պատվիրակություններ: Եվ շատ ուրախ ենք, որ մեր ավանդական գործընկերը՝ Team-ը, կրկին մեզ հետ է՝ այս տարի՝ որպես 5G գործընկեր»,- ասում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Եռօրյա փառատոնին Team ընկերությունների խմբի տաղավարներում այցելուներին սպասում են տարատեսակ խաղային հատվածներն ու բազմաթիվ անակնկալները: Team Telecom Armenia-ի տաղավարում այցելուները հնարավորություն կունենան խաղալու, ծանոթանալու ընկերության նոր առաջարկներին, տեխնոլոգիական նորարարական լուծումներին ու Team TV-ի նոր ձևաչափին: Team Systems-ի տաղավարում այցելուները կգտնեն խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաև մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։ TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում կներկայացնի իր նոր թվային քարտը, նախատեսվում են մրցույթներ ու տարբեր մրցանակներ: Team Solutions-ի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ Զանգեզոր կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլ նաև էլեկտրոնային նամակներ, SMS-ներ և սոցիալական մեդիայի հաղորդագրություններ: Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին կներկայացվեն գնումներ կատարելու նոր, հարմարավետ միջոցներ, ինչպես նաև հատուկ առաջարկներ գործընկերների կողմից։

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։