Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Google-ը սթարթափ է գնել և աշխատանքի է վերցրել ամբողջ աշխատակազմին, բացի մի աղջկանից
11/04/2014 13:18

Google-ը սթարթափ է գնել և աշխատանքի է վերցրել ամբողջ աշխատակազմին, բացի մի աղջկանից

Սթարթափներում աշխատելն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը, որոնց թվին կարելի է դասել, օրինակ, աշխատանքի կորուստի հավանականությունն այն ժամանակ, երբ սթարթափը վաճառվում է որևէ խոշոր կորպորացիայի:

Անցյալ շաբաթ Secret հավելվածում հայտնվել էր մի գրառում, որն ուներ հետևյալ պարունակությունը. «Google ցանկանում էր գնել այն սթարթափը, որտեղ ես աշխատում էի: Արդյունքում անձնակազմի բոլոր անդամներն աշխատանք ստացան, բացի ինձանից»: Մեկնաբանություններում աղջիկը պատմել էր նաև, որ սթարթափի հիմնադրման պահից այնտեղ աշխատում էր որպես դիզայներ և ընկերության միակ իգական սեռի ներկայացուցիչն էր: Արդյունքում, երբ այն acqui-hire սխեմայով վաճառվեց Google-ին, պարզվեց, որ միակ մարդն ով չուներ իր տեղն այդ նախագծում, ընկերության դիզայներն էր:

New York Magazine ամսագրի լրագրողներին հաջողվեց կապ հաստատել երիտասարդ աղջկա հետ և մանրամասն հարցուփորձ անել ստեղծված իրավիճակի մասին: Աղջիկը անսահման հիասթափված էր, քանի որ ընկերության մեջ այդքան ջանք և հոգի ներդնելուց հետո պարզվում է, որ նրա ծառայությունների կարիքն այնտեղ այլևս չեն զգում: Secret-ի չաթում գրառումն այնքան մեծ տարածում էր գտել, որ աղջիկը չցանկացավ ասել իր իսկական անունը և թույլ չտվեց, որ լրագրողները ձայնագրեն խոսակցությունը:

Սթարթափի գլխավոր արժեքը, որտեղ աշխատում էր աղջիկը, հենց աշխատակազմն էր: Բոլոր աշխատակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո Google-ն աշխատանք առաջարկեց բոլորին, բացի ընկերության միակ աղջկանից: Այսպիսի դեպք դեռևս չէր գրանցվել acqui-hire գործարքներիի ժամանակ: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ օրենքի խախտում այստեղ չկա:

Գործարքից անմիջապես հետո սթարթափի գլխավոր տնօրենը զբաղեցրեց միջին օղակի ղեկավարի պաշտոնը, իսկ մնացած աշխատակիցներին առաջարկվեցին աշխատատեղեր՝ 250 000 ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձով: Իսկ աղջիկը մնաց գործազուրկ՝ ստանալով ընդամենը 10 000 ԱՄՆ դոլար և սթարթափի մի քանի բաժնետոմս:

Secret հավելվածում երիտասարդ աղջկա անանուն գրառումը վայրկենապես 282 մեկնաբանություն և 557 «Like» հավաքեց: Ծառայության օգտատերերը բավականին բուռն կերպով էին արտահայտում կայացված որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունները: Ոմանք անգամ իրենց օգնությունն էին առաջարկում նոր աշխատանք գտնելու հարցում:

Ավելի հետաքրքիր է այն, որ մեկնաբանություններում արտահայտվել էին նաև այլ սթարթափերներ, ովքեր նշել էին, որ Google-ի հետ գործարք կնքելուց առաջ այսուհետ անհրաժեշտ կլինի երկու անգամ ավել մտածել: