
Վիվա-ՄՏՍ. առաջին հայալեզու բջջային խաղը և ստիկերի նոր կերպար՝ «Viber»-ում
Հեռահաղորդակցությունն այլևս չի դիտարկվում որպես զուտ ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների ոլորտ. այն այսօր ավելին է, քան կապը: Ոլորտի շուկայում զարգացումներին համահունչ՝ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Սիս-Մասիս» անունը կրող, իր առաջին հայալեզու բջջային խաղը: Բացի այդ, ընդառաջելով «Viber»-ի հետ համատեղ ստեղծված՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստիկերների» փաթեթի բազմաթիվ օգտագործողների կոչերին՝ ընկերությունը ներկայացնում է նաև ստիկերների ևս մեկ կերպար, այս անգամ՝ տղայի, որը նախորդ փաթեթի՝ աղջկա կերպարի հետ միասին կներկայանա նաև «Սիս-Մասիս» խաղում:
Նոր կերպարի մշակումն, անշուշտ, առաջնահերթ անհրաժեշտություն չէր ընկերության համար, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ընդառաջում է օգտագործողների ցանկություններին և ներկայացնում վաղուց սպասված ստիկերների փաթեթը: Նոր ստիկերները հնարավորություն են տալիս շփվելու և արտահայտելու հույզերը հայերեն՝ զվարճալի կերպարների միջոցով. սուրճի հրավիրել ընկերներին, «բացել» բոլորի կողմից սիրված խաշի սեզոնը և կիսել սեփական զգացմունքները:
Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները
Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել «Viber»-ի ստիկեր-մարկետից` որոնելով «Viva-MTS Stickers» և օգտագործել առանց սահմանափակումների:
Ստիկերները հասանելի են մինչև 2020թ. մայիսի 6-ը, որից հետո հնարավոր չի լինի դրանք ներբեռնել: Միևնույն ժամանակ ստիկերները կմնան օգտագործողի սմարթֆոնում: Խորհուրդ է տրվում ստիկերների փաթեթը պահուստավորել (back up)՝ սմարթֆոնը փոխելու պարագայում դրանք չկորցնելու համար: Ստիկերները ներբեռնելիս օգտագործողին ողջունում է չատ-բոտը, որն ուղղորդում է օգտագործողին դեպի «Սիս-Մասիս»:
Ինչպե՞ս խաղալ «Սիս-Մասիս»
Խաղալը պարզ է, իսկ խաղը՝ հաճելի. օգտագործողը պետք է ընտրի իրեն արդեն ծանոթ Վիվա-ՄՏՍ ստիկերներից մեկը (աղջկա կամ տղայի կերպարով) և փորձի ցատկել մի հարթակից մյուսը՝ էկրանին աջ կամ ձախ հպումով: Խաղի ընթացքում օգտագործողը հասնում է նոր բարձունքների, կուտակում վիրտուալ մետաղադրամներ, ստանում օրական խրախուսումներ և նոր հնարավորություններ, օգտագործում դրանք խաղի ընթացքում այլ հնարավորություններ ձեռք բերելու համար, ինչպես նաև հրավիրում ընկերներին և խաղացողների վարկանիշային ցանկում կարող է զբաղեցնել առաջատար դիրք: Խաղն ունի մի քանի մակարդակ, որոնցում կերպարները հայտնվում են տարատեսակ հագուստով, այդ թվում՝ հայկական ազգային տարազով, հաղթահարում են մարտահրավերներ, իսկ վերջին մակարդակում՝ ստանում հնարավորություն հասնելու Սիսի և Մասիսի վիրտուալ գագաթներին:
Խաղը հասանելի է հայերեն և անգլերեն՝ Վիվա-ՄՏՍ-ի և այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Խաղը նախատեսված է միայն «Viber» բջջային հավելվածն օգտագործողների համար: «Սիս-Մասիս» խաղալիս՝ օգտագործվող ինտերնետի համար գումարը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների հաշվեկշռից գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագների: Այլ օպերատորների բաժանորդները պետք է դիմեն ինտերնետ ծառայությունն իրենց մատուցող օպերատորներին:
Կարևորելով բաժանորդների անձնական տիրույթի իրավունքը՝ հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-բոտի անվան վրա և անջատելով անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունը:
Մանրամասների համար այցելեք www.mts.am, իսկ հարցերի դեպքում կարելի է զանգահարել 111 թեժ գծին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:
———–
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
-
20:28 02/12/20Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է
-
15:08 17/10/20Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
17:37 21/09/20Beeline. մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից
-
17:21 17/12/20Ucom. մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
16:16 31/07/20Ucom. 105 մլն դրամ փոխհատուցում` կապի խափանման համար
-
19:10 24/07/202020թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 47.82%-ով
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
14:18 16/03/20Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի
-
16:12 05/03/20Վիվա-ՄՏՍ. Տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:18 27/07/20PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը
-
19:27 21/11/18Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ
-
11:36 16/03/18Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել
-
17:34 01/11/17PicsArt. ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր