Categories: Tech

Կասպերսկի. Հայաստանի օգտատերերի վրա համացանցի միջոցով և տեղային սպառնալիքների գրոհները թուլացել են

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  Համացանցի միջոցով գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանի օգտատերերի ավելի քան 11,8%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է մոտ 10,3%, իսկ Ադրբեջանում՝ ավելի քան 12,7%։

Այդ ցուցանիշը բոլոր երեք երկրներում նվազել է, քանի որ 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում վեբ-գրոհների բախվել է օգտագերերի 15,4%-ը, Վրաստանում՝ 14,2%-ը, իսկ Ադրբեջանում՝ 16,6%-ը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին ամենից շատ համացանցից գրոհների բախվել են Թունիսի օգտատերերը՝ 23,3%։

Նվազել է նաև այն օգտատերերի բաժինը, որոնց գրոհել են տեղային սպառնալիքները. եթե 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում այն կազմել է 33,5%, ապա երրորդում՝ 29,5%, Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 26,6% և 22,5%, Ադրբեջանում՝ 39,2% և 34,7%։ Հուլիս-սեպտեմբերին ամենից շատ տեղային գրոհների բախվել են Աֆղանստանի օգտատերերը՝ 53,45%։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հակավիրուս, որն օգտատերերին պաշտպանում է վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից։

Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար հարկ է միշտ հակավիրուսով ստուգել հանովի կրիչները։ Անհրաժեշտ է նաև համակարգչում անջատել հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը, իսկ կորպորատիվ օգտատերերը պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն  միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։

Recent Posts

Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ապրիլի 16-ին կայացած 20-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: ողջույնի խոսքով հանդես…

50 mins ago

Hye Combinator – Սփյուռքահայերի նոր նախաձեռնությունը՝ հայկական տեխնոլոգիական համայնքը զարգացնելու համար

Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին և…

2 weeks ago

ԱՏՁՄ-ն ամփոփում է «Բանակից ՏՏ» ծրագրի ընթացիկ արդյունքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2020 թ.-ի դեկտեմբերին հայտարարեց «Բանակից ՏՏ» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Պայմանավորված  2020 թ.-ի  սեպտեմբեր…

3 weeks ago

DISQO-ն ԱՏՁՄ-ի գործընկերությամբ տեխնոլոգիական դասընթացներ է մեկնարկում Արցախյան 2-րդ պատերազմին մասնակիցների համար. գրանցումը բաց է

Ապրիլի 15-ից կմեկնարկեն «Gate to Product Management» և «Java Basics» դասընթացները ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում։ Դասընթացները կվարեն DISQO…

4 weeks ago

Ucom-ը փորձարկում է մինչև 1գբիթ/վրկ արագությամբ ցանց

Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ  մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես…

4 weeks ago

Ինչպե՞ս գնել Բիթքոին. հեշտ և վստահելի ճանապարհը

Վերջերս կրիպտոարժույթների շուկաներում ահռելի աճ է գրանցվում: Վստահ ենք` մտածել եք բիթքոինի մասին։ Հնարավոր է` նույնիսկ մտածել եք գնել կամ…

2 months ago