Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ՎիվաՍել-ՄՏՍ․ Պարգևատրվեց VivaStart ծրագրի շրջանավարտների 9-րդ խումբը
09/11/2018 12:33

ՎիվաՍել-ՄՏՍ․ Պարգևատրվեց VivaStart ծրագրի շրջանավարտների 9-րդ խումբը

Կարևորելով վաճառքի և բաժանորդների սպասարկման մշակույթի զարգացումը Հայաստանի  հեռահաղորդակցման ոլորտում՝ արդեն շուրջ 3 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է «VivaStart» կրթական ծրագիրը: Այսօր կայացավ «VivaStart»-ի հերթական փուլի ավարտական արարողությունը, որի ընթացքում ծրագրի շրջանավարտները պարգևատրվեցին հավաստագրերով: Իսկ ամենաբարձր ցուցանիշներ ապահոված չորս մասնակիցները՝ Հայկուհի Մարտիկյանը, Անի Կարապետյանը, Մարիամ Հակոբյանն ու Արսեն Հայրյանը, հավաստագրերի հետ մեկտեղ ստացան «Huawei Honor 7A» սմարթֆոններ:

Այս տարի իրականացվեց թվով 9-րդ «VivaStart»-ը, որին մասնակցեց շուրջ 36 ուսանող: Նրանցից 8-ը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ֆրանկոֆոնիայի օրերին Կենտրոն վարչական տարածքում և «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոններում: «VivaStart»-ի շրջանակներում ուսանողներին հնարավորություն տրվեց ստանալ վաճառքի և բաժանորդների սպասարկման վերաբերյալ տեսական գիտելիքներ, այնուհետև այդ գիտելիքները կիրառել գործնականում ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններում:

Նախքան հավաստագրերի հանձնման արարողությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր «Կապերի հաստատման հմտություններ» խորագրով վարպետության դասընթաց: Դասընթացի ժամանակ շրջանավարտները ծանոթացան ժամանակակից գործարար աշխարհում մեծ նշանակություն ունեցող կապերի հաստատման հմտություններին, դասընթացավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացրեցին սեփական պատկերացումնը:

Հավաստագրերը հանձնելուց հետո դիմելով ծրագրի մասնակիցներին՝ Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Շատ կարևոր է, որ գիտելիքների ձեռքբերման ընթացքում դուք կարողացաք ուսումնասիրել ոլորտը և փորձեցիք հասկանալ ծառայությունների մատուցման ու բաժանորդային սպասարկման կարևոր փուլերն ու գործընթացը: Շուրջ երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակները երկուսն են. ուսանողների շրջանում զարգացնել վերլուծական միտքն ու հմտությունները, և նրանց նախապատրաստել աշխատաշուկայի համար: Ձեռք բերած գիտելիքների և փորձի շնորհիվ դուք պատրաստ եք սկսել ձեր կարիերան իբրև մասնագետներ՝ հատկապես սպասարկման ոլորտում»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերության կողմից կազմակերպվող այս և նմանատիպ այլ ծրագրերը շարունակական բնույթ ունեն:

2015 թվականից մեկնարկած ծրագրին առ այսօր մասնակցել է ավելի քան 254 ուսանող: «VivaStart»-ի բազմաթիվ շրջանավարտներ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր կազմակերպություններում՝ ներառյալ հեռահաղորդակցության ու հարակից ոլորտներում: Նրանցից 22-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր սպասարկման կենտրոններում: Ընկերությունը մշտապես դիտարկում է մյուս շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը: