Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Ինչպե՞ս են հայերն օգտագործում Viber մեսենջերը
09/06/2022 11:40

Ինչպե՞ս են հայերն օգտագործում Viber մեսենջերը

Viber մեսենջերը ներկայացնում է Հայաստանում հավելվածների օգտագործման վիճակագրությունը։ Վերլուծությունը ցույց է տալիս, թե օգտատերերի քանի տոկոսն է հաղորդագրություններ և սթիքերներ ուղարկում Viber-ում, օգտվում զանգերից, խմբային չաթերից և թարմացված Viber գործառույթից՝ ալիքների հնարավորությունից։ Վերլուծությունը տվյալներ է փոխանցում նաև մեսենջերից օգտվող լսարանի վերաբերյալ։

Ըստ Viber-ի՝ տեքստային հաղորդագրություններն ու զանգերը շարունակում են մնալ ամենատարածված գործառույթները Հայաստանում. մեսենջերի օգտատերերի համապատասխանաբար 97%-ը և 89%-ը դրանք օգտագործում են ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփվելու համար։ Սթիքերները տարածված են Հայաստանից Viber-ի օգտատերերի 59 %-ի շրջանակում։ Խմբային չաթերից օգտվում է ամսական ակտիվ օգտատերերի 45%-ը:

2022 թվականի մայիսին թարմացված և բովանդակություն ստեղծողների համար նախատեսված գործառույթը՝ վիճակագրության, մեկնաբանությունների, հետաձգված հրապարակումների և այլ հնարավորություններ ունեցող ալիքները, արդեն իսկ մեծ ճանաչում են ձեռք բերում մեսենջերի օգտատերերի շրջանում. Հայաստանում Viber լսարանը ակտիվորեն օգտագործում է այն։ Ալիքների միջոցով բլոգերներն ու ապրանքանիշերը կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել համապատասխան, եզակի և հետաքրքիր բովանդակություն՝ պահպանելով իրենց գաղտնիությունը:

Երկրում Viber մեսենջերի լսարանի մեծ մասը երիտասարդներն են՝ 25-ից 34 տարեկան (28%), 18-ից 24 տարեկան (12%) և 13 %-ը՝ մինչև 18 տարեկան օգտատերեր։ Հայաստանում Viber-ի օգտատերերի 27 %-ը 35-ից 50 տարեկան են, 20%-ը՝ 50 տարեկանից բարձր։ Կանայք և տղամարդիկ մոտավորապես հավասար են՝ համապատասխանաբար 53 և 47 %:

Հայաստանում Android սարքերում Viber մեսենջերը (77%) ավելի շատ է օգտագործվում, քան iOS-ում (23%)։

«Viber-ը շարունակում է կատարելագործել հավելվածը, որպեսզի օգտատերերի համար այն ավելի հարմար և հետաքրքիր դարձնի ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփումը», – ասաց Rakuten Viber-ի թիրախային լսարանների զարգացման գծով ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Մենք կշարունակենք ներդնել ավելի օգտակար գործառույթներ անվտանգ և վառ հաղորդակցության համար»:

Viberը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը: