Categories: Tech

Հայկական Krisp-ն ընդգրկվել է Fobes-ի «Cloud 100 Rising Star» ցուցակում

Հայկական Krisp ընկերությունը, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից, ընդգրկվել է ամերիկյան Forbes պարբերականի Cloud 100 Rising Star ցուցակում։ Ցուցակը կազմված է ամպային տեխնոլոգիաների ոլորտի 20 «ծագող աստղերից»։ Այս մասին հաղորդում է Starthub Armenia-ն։

Ցուցակը կազմվել է Ֆորբսի կողմից՝ Cloud 100 նախագծի գործընկերներ Bessemer Venture Partners և Salesforce Ventures հիմնադրամների օգնությամբ։

Տեղեկացնենք նաև, որ Ֆորբսի 2020թ. Cloud 100 ցուցակի 11-րդ հորիզոնականում Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի ServiceTitan ընկերությունն է, որը 2020թ. մայիսին գնահատվել է 2.25 մլրդ դոլար։

Նշենք, որ հուլիս ամսին Krisp-ն ընդգրկվել էր Forbes-ի 2020թ. ամենախոստումնալից AI ընկերությունների շարքում։

Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը տեսաուղարձի միջոցով մեկնաբանել է վերոնշյալ լուրը։

Recent Posts

Հայտնի են SAP Startup Factory առաջին շրջափուլի մասնակիցները

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (Business Angel Network of Armenia) հայտարարել է SAP Startup Factory անցած ստարտափերին։ Շուրջ 51 դիմումներից ընտրված…

5 days ago

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Այսօրվանից «Մատչելին՝ զեղչով» աշնանային առաջարկի շրջանակներում Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է…

5 days ago

Տելեկոմ Արմենիա. Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ: Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության…

1 week ago

Կայացավ եռօրյա BANA Bootcamp-ը

Օգոստոսի 28, 29 և 30-ին տեղի ունեցավ եռօրյա BANA Bootcamp-ը, որտեղ վաղ փուլում գտնվող ստարտափերը գիտելիքներ ստացան իրենց պրոդուկտը/ծառայությունը զարգացնելու…

4 weeks ago

Ucom. 2 օր զեղչեր բոլոր սմարթֆոնների և աքսեսուարների համար` uDays հատուկ առաջարկի շրջանակներում

Միայն երկու օր՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին, «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի…

4 weeks ago

Viber-ի գաղտնի 7 գործառույթ՝ լրացուցիչ անվտանգության համար

Viber-ը հատուկ ուշադրություն է դարձնում տվյալների գաղտնիությանը և օգտատերերի անվտանգ հաղորդակցությանը: Մեսենջերի բոլոր զրույցները լռելյայն պաշտպանված են վերջից վերջ (End-to-end)…

4 weeks ago