Categories: Business

Ucom. սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

Սիրելի հայրենակիցներ,

Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարք գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդներին և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:

Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով և պայմաններով.

– Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-17:00

– Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով

– Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են

Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումը ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/

Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` MegaPay,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ  հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:

Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդները ունենան անխափան կապ:

Հավելյալ տեղեկություններլինելուն պես կտեղեկացնենք:

Առողջություն բոլորին:

Tags: TelecomUcom

Recent Posts

Ucom. մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը

Դեկտեմբերի 17-ից Ucom-ում մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը։ Ucom սպասարկման կենտրոններից կանխիկ կամ ապառիկ Samsung Galaxy A21s 32ԳԲ…

1 month ago

Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը

Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը՝ օգնելու տարածաշրջանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին մուտք գործել և ընդլայնվել ԱՄՆ շուկայում Hero House-ը…

2 months ago

Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է

Սոցիալական կայքերում տարածվել է տեղեկատվություն, որտեղ խոսվում է «Արմենթել» ընկերության վաճառքի մասին: Հայտնում ենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին…

2 months ago

Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ: Նշենք,…

3 months ago

Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը

Հայաստանի շարժական կապի օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք և մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր,…

4 months ago

Beeline. մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից

Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների  կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և…

4 months ago