Categories: Business

Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագիծը գրեթե կես միլիոն դոլար է հավաքագրել

Indiegogo հարթակում Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագծը 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն արդեն իսկ հավաքագրել է 481,474 հազար ԱՄՆ դոլար։ Համաֆինանսավորման հավաքի ավարտին մնացել է 14 օր։ Այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը։

Հիշեցնենք, որ սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.

– Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։

– Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։

– Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։

– Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։

– Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։

Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.

– Cardholder – մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10×7 սմ, քաշ՝ 100 գրամ։

– Bifold – մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12×9 սմ, քաշ՝ 120 գրամ։

– Travel – մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19×9 սմ, քաշ՝ 150 գրամ։

Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE

Recent Posts

Կասպերսկին ռուսական ընկերություններից ամենաշատն է ԱՄՆ-ում արտոնագրեր ստացել 2021-ին

IFI Claims Direct հետազոտական ընկերությունը «Կասպերսկի» ընկերությունը ճանաչել է առաջատար ռուսական ընկերությունների շրջանում, որոնք ԱՄՆ-ում արտոնագրեր են ստացել 2021-ին: Այդ…

3 days ago

500մլն դոլար գնահատվող միջազգային ստարտափը Հայաստանում կրկնապատկելու է իր թիմը

CodeSignal-ը (Քոդսիգնալ) իր միջազգային թիմում աշխատելու նոր հնարավորություններ կբացի Հայաստանի ՏՏ մասնագետների համար Ընկերությունը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է…

4 days ago

Հայկական BeeGraphy հարթակը հրավիրում է 3D մոդելավորողներին փորձարկել աշխարհում առաջին օնլայն 3D պարամետրիկ խմբագրիչը

Հայկական BeeGraphy ընկերությունը գործարկում է աշխարհում առաջին օնլայն հարթակը, որտեղ օգտատերերը կարող են գնել կամ ստեղծել 2D & 3D պարամետրիկ…

3 weeks ago

Team-ը ավարտեց 25G-PON գերհզոր ցանցի կառուցումը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում

Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է 25G-PON գերհզոր ցանցի ընդլայնումը Հայաստանում: Վերջին շաբաթների ընթացքում ընկերությունը կառուցեց ու շահագործման հանձնեց…

4 weeks ago

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և AUA EPIC-ը հայտարարում են «Startup School Demo Day Winter 2021» միջոցառման մասին

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնի (EPIC) հետ համագործակցության շրջանանակներում, հայտարարում է «Startup…

1 month ago

Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով

Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է ընկերության ամենահայտնի և ամենասիրված ակցիայի՝ #ՇԵՅՔԻ վերադարձի մասին: Այս անգամ #ՇԵՅՔԸ տոնական է`…

1 month ago