Categories: Business

Microsoft-ը գնել է Sunrise օրացույցը

Microsoft ընկկերությունը 100 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Sunrise օրացույցը: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը: 

Հրատարակության զրուցակիցների հավաստմամբ՝ Microsoft-ը նախատեսում է պահպանել Sunrise-ի՝ որպես առանձին հավելվածի կարգավիճակը, սակայն օրացույցի բոլոր մշակումներն ընկերությունն օգտագործելու է սեփական ծառայություններում: Microsoft-ի աշխատակիցներն, այնուամենայնիվ, հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Sunrise Calendar-ը գործարկվել է 2012 թվականին: Այն միավորում է տարբեր ծառայությունների օրացույցները (օրինակ՝ iCloud, LinkedIn, Google, Facebook, Foursquare և այլն): LinkedIn-ից այն կարող է տեղեկատվություն դուրս բերել և հիշեցնել առաջիկա հանդիպումների մասին, Facebook-ից՝ սպասվող ծննդյան տոների, իսկ Foursquare-ից՝ չեքինների պատմության մասին: Ծառայությունը կարելի է գործարկել ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ Android և iOS սարքերի միջոցով: 

Recent Posts

Կասպերսկի. Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների քանակն ավելացել է

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 5 704 599 գրոհ:…

7 days ago

Apple կորպորացիան ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների շարքը

Ամերիկյան Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին ներկայացրել է iPhone սմարթֆոնների նոր տրաբերակները՝ iPhone 15 շարքը։ https://www.youtube.com/watch?v=ZiP1l7jlIIA iPhone 15 и iPhone 15…

2 weeks ago

Կասպերսկի. Աշխարհում համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թիվը նվազել է

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում կանխել են առցանց հասանելիության միջոցով բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ…

2 weeks ago

Granatus Ventures-ը, CIVITTA-ն և PMI Science-ը մեկնարկում են «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագիրն ու առաջին բութքեմփը

Եթե զբաղվում եք գիտահետազոտական աշխատանքներով կամ գիտական գաղափարների վրա հիմնված ձեռներեցությամբ, ցանկանում եք Ձեր հետազոտական աշխատանքները զարգացնել լիովին նոր ուղղությամբ…

2 weeks ago

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:40-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: Շատերի կողմից սիրված և սպասված համաժողովն…

2 weeks ago

Մեկնարկում է արհեստական բանակության վերաբերյալ Դատաֆեստ Երևան չորրորդ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին, ժամը` 09:40-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկելու է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որն արդեն չորրորդ տարին…

3 weeks ago