Samsung-ը նոր սերնդի Samsung Neo QLED հեռուստացույցներ է թողարկել: Նորացված մոդելային շարքն ունի պատկերի ու ձայնի բարելավված որակ, պրեմիում կարգի դիզայն և անհատականացման խելացի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հեռուստադիտողները կկարողանան առավելագույն հարմարավետությամբ դիտել իրենց սիրելի ֆիլմերն ու հաղորդումները:
«Փորձել ենք հեռուստացույց դիտելը հնարավորինս հարմարավետ ու անվնաս դարձնել: Մտածված է յուրաքանչյուր դետալ՝ դիզայնից մինչև անգամ հեռակառավարման վահանակ, որն, ի դեպ, ևս նորարարության արդյունք է: Այն RF Harvesting տեխնոլոգիայի շնորհիվ կլանում է կենցաղային այլ սարքավորումների էլեկտրամագնիսային ճառագայթումները: Այն լիցքավորվում է նաև Type C լիցքավորման լարով և wi-fi-ի միջոցով», – ասում է ընկերության գլխավոր փորձագետ Սերգեյ Տկաչենկոն:
Samsung հեռուստացույցների այս մոդելն ունի մի շարք մեծ առավելություններ՝ ամենավառ և ամենամուգ տեսարաններում պատկերի լավագույն որակ, պատկերի կարգաբերման ալգորիթմային հնարավորություն, որի շնորհիվ պատկերն առավել ռեալիստական է դառնում և խորության զգացում առաջացնում:
«Արհեստական բանականության հիման վրա մինչև 4K և 8K պատկերիմասշտաբավորումը կատարվում է նեյրոցանցերի միջոցով: Ի դեպ, MultiView ռեժիմը Neo QLED 8K-ում թույլ է տալիս միաժամանակ ցուցադրել մինչև 4 տեսանյութ և մինչև 2 տեսանյութ՝ Neo QLED 4K մոդելներում: Մոդելն ունի կոնտրաստայնության, կետայնության բարձր մակարդակ, ինչն ապահովում է գույնի 16 հազարից ավել գրադացիա՝ էկրանին ամենափոքր դետալները փոխանցելու համար»:
Խելացի հեռուստացույցն ունի EyeComfort ռեժիմ: Այնպես որ օրվա ցանկացած ժամին հեռուստացույց դիտելիս նվազում է աչքերի լարվածությունը: Թարմացված Neo QLED հեռուստացույցը Wi-Fi-ի միջոցով ապահովում է անլար Dolby Atmos, ինչը թույլ է տալիս հեռուստադիտողին դիտել սիրելի կոնտետը կինոթատրոնային ձայնային էֆեկտով: Սա OTS Pro (Object Tracking Sound) տեխնոլոգիան է, որն էկրանի վրայի օբյեկտի հետ միասին «տեղափոխում» է ձայնը սենյակով մեկ:
Իսկ թարմացված Neo QLED-ում տնային սարքավորումների կառավարման հաբն արդեն իսկ ներկառուցված է հեռուստացույցի մեջ: Դա նվազեցնում է սարքավորումների արձագանքման ուշացումը՝ ավելացնելով հրամանների կատարման արագությունը: Խելացի տան կառավարման SmartThings բջջային հավելվածը նույնպես թարմացված ինտերֆեյս է ստացել, որը թույլ է տալիս կարգավորել սարքավորման քարտը ինչպես սմարթֆոնից, այնպես էլ հեռուստացույցից:
Հայաստանում Neo QLED հեռուստացույցների թարմացված մոդելային շարքը ներկայացված է տարբեր անկյունաչափեր ունեցող Neo QLED 4K՝ QN90B, QN85B, Neo QLED 8K՝ QN900B, QN800B, QN700B մոդելներով:
Հեռուստացույցները պաշտոնական գործընկերների մոտ գնման համար հասանելի կլինեն օրերս:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեցին…
AITC/EIF կենտրոնը հրավիրում է Python հիմունքներ դասընթացով հետաքրքրվող անձանց փետրվարի 20-ին ժամը 16։00-ին կայանալիք տեղեկատական օրվան։ Python-ը ամենահայտնի և պահանջարկ…
«Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալներով՝ թոփ-մենեջերների կեսից ավելին (62%) ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության բաժնի հետ թյուրըմբռնումը…
Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով Հայաստանի…
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել…
Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ միության տարեսկզբի ասուլիսը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Հայկ…