Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 23։30-ին, Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում տեղակայված Ucom սպասարկման կենտրոնում տեղի ունեցավ Apple ընկերության iPhone 13 սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառմանը հրավիրված էին սպասված գաջեթը ձեռք բերելու համար նախագրանցված գնորդները։ Որպես Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ն ի թիվս այլ համաշխարհային ընկերությունների առանձնահատուկ ուշադրության է արժանացրել հանրահայտ բրենդը նախընտրողներին։
«Ուրախ ենք, որ որպես Apple ընկերության պաշտոնական գործընկեր առաջիններից ենք ներկայացնում այս նորագույն սմարթֆոնը հայաստանյան սպառողներին։ Վաճառքի մեկնարկն ազդարարելու համար հրավիրել ենք նախագրանցված գնորդներին և պատրաստել ենք հատուկ անակնկալներ նրանց համար», – նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։
Նախագրանցված գնորդները, մասնավորապես, ստացել են հատուկ պրոմո-կոդեր, որոնք հնարավոր է օգտագործել մինչև դեկտեմբերի 31-ը և ստանալ 50% զեղչ Ucom-ի առցանց խանութից 600 000 դրամ, 1 000 000 դրամ և 2 000 000 դրամ արժողությամբ հեռախոսահամարների ձեռքբերման համար։ Ավելին, միջոցառման ընթացքում գնորդները նաև հնարավորություն են ունեցել անվճար թաղանթապատելու իրենց նոր iPhone-ները։
Նշենք, որ նոր iPhone-ներն ունեն ավելի հզոր մարտկոցներ. Apple-ը խոստացել է ավելացնել օգտագործման ժամանակը 1.5-2 ժամով: Իսկ iPhone 13 Pro տարբերակներն ունեն ProMotion տեխնոլոգիայով աշխատող Super Retina XDR էկրաններ, ինչը թույլ է տալիս ավելի արագ թարմացնել պատկերները՝ մինչև 120 Հց հաճախականությամբ:
«iPhone 13-ը ձեռք եմ բերել թոռնիկիս համար․ վաղը նրա ծննդյան 24-ամյակն է, և մենք բոլոր հարազատներով որոշել ենք նրան այսպիսի նվեր մատուցել», – գնումից իր տպավորություններով է կիսվել Ucom հաճախորդներից մեկը։
Հավելենք, որ iPhone 13-ը Ucom-ում ներկայացված է գրաֆիտ, ոսկեգույն, «Սիերա կապույտ», կարմիր, «Աստղային լույս», վարդագույն և այլ երանգներով: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:
Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափի մասին հիմա աշխարհում շատերը գիտեն: Այն այժմ գնահատվում է 500 միլիոն դոլար: CodeSignal-ի համահիմնադիր…
Երևանում հունիսի 22-ին տեղի ունեցող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները: Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային…
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World…
Ինչպիսին էլ լինի ձեր գրասենյակը՝ ընդարձակ տարածք ժամանակակից բիզնես կենտրոնում, փոքրիկ սենյակ պահեստում կամ խանութում, թե պարզապես աշխատանքային սեղան ձեր…
«ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր 50 Cent-ին, ZAZ-ին և Led Zeppelin Symphonic-ին։ Փառատոնի…
Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ…