Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կայացավ եռօրյա BANA Bootcamp-ը
01/09/2021 12:04

Կայացավ եռօրյա BANA Bootcamp-ը

Օգոստոսի 28, 29 և 30-ին տեղի ունեցավ եռօրյա BANA Bootcamp-ը, որտեղ վաղ փուլում գտնվող ստարտափերը գիտելիքներ ստացան իրենց պրոդուկտը/ծառայությունը զարգացնելու համար։ Միջոցառման հաղթողները դարձան BANA Startup Incubator ինկուբացիոն ծրագրի մասնակիցներ:

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մի շարք բիզնես սեմինարներ, թրեյնինգներ, գործնական առաջադրանքներ և անհատական հանդիպումներ մենթորների հետ։

Որպես մենթորներ հրավիրված էին Արտավազդ Մինասյանը (Krisp, 10Web), Նարեկ Վարդանյանը (The Crowdfunding Formula), Գևորգ Սաֆարյանը (EarlyOne, LimeTech), Արտավազդ Սոխիկյանը (Buymie, Seven Smarts), Ռուզաննա Ավետիսյանը (Crowdfunding Formula), Աշոտ Տոնոյանը (Service Titan Armenia), Կարեն Վարդանյանը (Sprint Crowdfunders’ Fund, Formula VC), Տիգրան Սուքիասյանը (Project Architect and Fundraising Mentor), Տաթև Մկրտումյանը (DISQO Armenia), Ալան Բաբախանյանը (Synergy International Systems), Թոմաս Մազեջյանը (PMI Armenia Chapter) և Արտավազդ Երիցյանը (Podcastle Inc)։

Թրեյներներն էին՝ Աշոտ Խուդգարյանը (421 Media Group), Մարգարիտա Հովհաննիսյանը (Easy DMARC) և Սերգեյ Թանթուշյանը (AUA, PES-PES)։ Առաջին և երկրորդ օրերի ընթացքում, թիմերը աշխատեցին մենթորների, թրեյներների հետ, իսկ երրորդ օրը ներկայացրեցին իրենց ծրագրերը։

Ժյուրիի կազմում էին Արսեն Մելքոնյանը (ACBA Bank), Մարիամ Բաբայանը (GIZ), Սոնա Վեզիրյանը (BANA), Վալերի Սարգսյանը (SAP) և Թոմաս Մազեջյանը (PMI Armenia Chapter)։

Ընտրվեցին 5 հաղթող ստարտափեր՝ Collabre.io, Caiman, Leanbe, Optify և Tactun, որոնք կընդգրկվեն BANA Startup Incubator ծրագրում։

BANA Startup Incubator-ը իրականացվում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):