Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիվա-ՄՏՍ. Ընդունվում են հայտադիմումներ «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար
31/08/2021 17:32

Վիվա-ՄՏՍ. Ընդունվում են հայտադիմումներ «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են նորարական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրի միջոցով 

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան տեղեկացնում է, որ ընդունվում են հայտադիմումներ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով ընդլայնմանը դեպի միջազգային շուկա։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTDՀայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

«Traction» ծրագրի առաջին շրջանը մեկնարկել է 2020թ-ի հունիսին՝ ներառելով 9 ստարտափներ կրթական տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մարդկային ռեսուրսների կառավարան, մարքեթինգի և այլ ոլորտներից։ 150-ից ավել հանդիպումների շրջանակներում ձեռներեցները ակտիվ աշխատել են միջազգային մենթորների և ոլորտի մասնագետների հետ: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները գրանցել են մի շարք հաջողություններ, որոնց թվում են օրվա լավագույն պրոդուկտի արժանացումը Product Hunt հարթակում, օգտատերերի քանակի աճը, վաճառքները տեղական և միջազգային կազմակերպություններին, պրոդուկտների բարելավված տարբերակների գործարկումը և ավելին: Ծրագրի շրջանավարտներն արդեն իսկ ներգրավել են 3 մլն և ավելի եվրո ներդրումներ հրեշտակ ներդրողների, վենչուրային ֆոնդերի և դրամաշնորհերի միջոցով։

«Traction» ծրագիրն առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու և ներդրումներ ներգրավելու համար։ 10 շաբաթների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 ընկերություններ հնարավորություն կունենան ստանալ մինչև 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը տրամադրվում է EU-ITTD ծրագրի կողմից: Դրամաշնորհների և իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն ծրագրի մեկնարկից հետո։

Ծրագրին կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին․

  • Հասցրել են ցուցաբերել որոշակի արդյունքներ (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
  • Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչև սեպտեմբերի 18-ը,
  • Ներգրավել են նվազագույնը 20 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
  • Նախկինում մասնակցել են որևէ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն այլ ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, որին կհետևեն հարցազրույցներ մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Տեղեկատվական հանդիպում (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումն իրականացվելու են հիբրիդային եղանակով՝ հնարավոր դարձնելով թե՛ հեռավար, թե՛ ֆիզիկական մասնակցությունը։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք ստեղծել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները:  Եվրամիությունը պարտավորվում է իր ձեռքբերումները և արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման հնարավորություններ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի), ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան կրթական ծրագիր է, որի նպատակն է աջակցել ստարտափներին ներդրումներ ներգրավել՝ նախապատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը իր նախաաքսելերացիոն և Traction ծրագրերի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում: Մեկնարկից ի վեր 112 ստարտափներից 266 ձեռներեց անցել են մենթորության շրջան աշխատելով 100+ բարձրակարգ միջազգային մասնագետների հետ։ Ծրագրի շրջանավարտներն ներգրավել են ավելի քան 8 մլն եվրո ներդրումներ դրամաշնորհային ֆինանսավորման, վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների միջոցով: