Categories: Business

Ucom. մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը

Դեկտեմբերի 17-ից Ucom-ում մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը։ Ucom սպասարկման կենտրոններից կանխիկ կամ ապառիկ Samsung Galaxy A21s 32ԳԲ սմարթֆոն ձեռք բերելու դեպքում գնորդները որպես նվեր կստանան անլար ականջակալներ, ինչպես նաև՝ u1500 կանխավճարային քարտ կրկնակի ինտերնետի ծավալով 24 ամիս շարունակ, ընդ որում՝ առաջին ամսվա ընթացքում անվճար կօգտվեն ծառայություններից։ Samsung Galaxy A21s 32ԳԲ սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ապառիկ սկսած 4950 դրամից, մինչև 36 ամիս մարման ժամկետով, իսկ կանխիկ՝ 131 900 դրամով։ Սմարթֆոնը ներկայացված է սև, կապույտ և կարմիր գույներով, Hiper Air Soft անլար ականջակալներն էլ` սև, կարմիր և կանաչ երանգներով։ Samsung Galaxy A21s-ն ունի արհեստական բանականության օգնությամբ աշխատող 4 տեսախցիկ, որոնցից հիմնականը 48 մեգապիքսել կետայնությամբ է, էկրանը մեծ է՝ 6․5-դյույմանոց, իսկ 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը կծառայի ողջ օրվա ընթացքում։

«2021 թվականին մտերիմների հետ լավ լուրերով կիսվել կարող են նաև այն բաժանորդները, ովքեր ավելի փոքր բյուջե են նախատեսել սմարթֆոն գնելու համար։ Այս ժամանակահատվածում Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նաև Realme C 11 սմարթֆոնն ապառիկ՝ սկսած 2400 դրամից մինչև 36 ամիս մարման ժամկետով, կամ կանխիկ՝ 63 900 դրամով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Մոխրագույն Realme C 11 սմարթֆոնը ձեռք բերելու դեպքում գնորդները կստանան u1500 կանխավճարային քարտ կրկնակի ինտերնետի ծավալով 24 ամիս շարունակ, և նույնպես անվճար կօգտվեն ծառայություններից առաջին ամսվա ընթացքում։ Realme C 11-ի գնորդները ձեռք կբերեն ոչ միայն հզոր՝ 5000 մԱ/ժ մարտկոցով, արհեստական բանականությամբ աշխատող կրկնակի տեսախցիկներով (13 Մպ և 2 Մպ), դեմքի ուրվագծերով ապաբլոկավորվող, 6․5-դյույմանոց մեծ էկրանով սմարթֆոն, այլև մտերիմների հետ լավ լուրերով և ջերմ հույզերով կիսվելու հրաշալի հնարավորություն։

Samsung Galaxy A21s 32ԳԲ և Realme C 11 սմարթֆոն ձեռք բերելու դեպքում վերը նշված նվերներին ի լրումն uԿանխավճարային, Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս ծառայությունների նոր և առկա բաժանորդները նույնպես կստանան կրկնակի գիգաբայթեր 24 ամիս շարունակ՝ համաձայն ընտրված սակագնային պլանի:

Հավելենք, որ ոչ միայն նշյալ սմարթֆոնները, այլև մյուս մոդելները, ինչպես նաև պլանշետները, աքսեսուարները, ինքնագնացները և խելացի տան համար նախատեսված սարքավորումները հնարավոր է ձեռք բերել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ տարբերակով առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից։

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

1 day ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

1 day ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

1 week ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

1 week ago