Categories: Web

iOS հավելված, որը 360 աստիճան վիրտուալ իրականության մեջ պատմություններ է ստեղծում

360Stories ստարտափը ստեղծվել է 2013 թվականին: Այն զարգացնելով վիրտուալ իրականության (VR) տեղեկատվական հարթակը՝ նույն թվականին թողարկեց իր հավելվածը iOS-ում: Ոլորտի մասնագետները բարձր են գնահատում են այս քայլը VR տեղեկատվական արդյունաբերությունում:

360 Stories` սոցիալական տուրիստական հարթակ է վիրտուալ պատմությունների համար, որը թույլ է տալիս VR տեխնոլոգիայի միջոցով տեսնել աշխարհը: Հավելվածը դեռևս աշխատում է միայն Հայաստանի տարածաշրջանի շրջանականերում:

Ներբեռնելով 360 Stories հավելվածը և օգտագործելով Google Cardboard-ը, զբոսաշրջիկները և, նույնիսկ հետազոտողները կարող են հեռակա կարգով ուսումնասիրել Հայաստանի պատմական և մշակութային  կոթողները, լանդշաֆտները, գրավիչ խոհանոցը և ճարտարապետությունը: Օգտատերերը օգտագործելով 360 Stories հավելվածը կկարողանան ստեղծել իրենց սեփական պատմությունները VR միջավայրում:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 360 Stories նախաձեռնության հիմնադիրները հաղթեցին մրցույթում և փոխանակեցին իրենց հասանելիք երկու սմարթֆոնները  տեսախցիկի հետ: Դրանից հետո նրանք սկսվեցին իրենց շրջագայությունները և նկարահանումները նոր սարքավորումով: Նրանց նպատակը դարձավ հայրենի երկրի մասին գրավիչ պատմությունների հավաքագրումը VR միջավայրում: Որոշ ժամանակ անց այս նախագիծը զարգացավ և դարձավ հարթակ՝ VR միջավայրում առաջին քայլերն անելու համար:

Հաշվի առնելով այն, որ վիրտուալ իրականության աշխարհը շարունակում է ընդլայնվել և զարգանալ՝ 360 Stories-ի հիմնադիրները հետագա մեծ հաջողոթյունների վերաբերյալ  մեծ հույսեր են տածում այս հավելվածի հետագա մեծ հաջողությունների վերաբերյալ: Ներկա պահին VR միջավայրի սահմաններն ու բազմազանությունը մեծանում է և VR Jam-ի նման իրադարձությունները ապացուցում են այն, որ տեխնոլոգիական արդյունաբերությունը համատեղում է իր բոլոր խելացի մտքերը՝ հետագայում զարգացնելու վիրտուալ իրականության կողմից ներկայացվող հնարավորությունները: 

360 Stories համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը նշել է, որ իրենց նպատակն է VR ոլորտում ստեղծել  ստեղծագործ տեղեկատվական պոտենցիալ և ապահովել մարդկանց նոր աշխարհընկալման հնարավորություններ: Հաջորդ քաղաքը, որը կընգրկվի 360 Stories-ում ՝ կլինի Ամստերդամը: 

360 Stories տարածքաշրջանի վրա հիմնված ՝ այցելուների, ճանապարհորդների և տեղական բիզնեսի համար վիրտուալ տեղեկատվական հարթակ է: Պատմեք վիրտուալ իրականության ձեր պատմությունը: Իմացեք բոլոր հնարավորությունների մասին՝ այցելելով www.360stories.am կայքը:

Recent Posts

Վիվա-ՄՏՍ. նորագույն «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոններն արդեն վաճառքում են

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոր՝ «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոնները հոկտեմբերի 15-ից կարելի է գնել Վիվա-ՄՏՍ-ում: iPhone 13 Pro Max,…

3 days ago

Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 23։30-ին, Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում տեղակայված Ucom սպասարկման կենտրոնում տեղի ունեցավ Apple ընկերության iPhone 13…

3 days ago

Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոր՝ «iPhone 13» և «iPhone 13 Pro» մոդելները 2021թ. հոկտեմբերի 15-ից կլինեն վաճառքում: Մինչ այդ՝ մոդելները…

6 days ago

Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը

Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Գրանցել նախապատվերը հնարավոր…

6 days ago

Մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 8-ին մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021), որը կազմակերպել է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը…

2 weeks ago

ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար

Հայաստանում պատերազմից հետո շատերն են փորձում օգնել մեր երկրին, և տարբեր բարեգործական նախաձեռնությունների թիվն աճում է օր օրի: Գումարներ են…

2 weeks ago