Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Yahoo-ն մտադիր է գործարկել սեփական YouTube-ը
01/04/2014 11:35

Yahoo-ն մտադիր է գործարկել սեփական YouTube-ը

Վերջերս Yahoo-ն ներկայացնում է իրեն որպես Google-ի իրավահավասար մրցակից: Որպես ապացույց կարելի է դիտարկել ընկերության պլանները վիդեո-ծառայություններ գործարկելու վերաբերյալ, որն ամենայն հավանականությամբ պետք է դառնա YouTube-ի մրցակիցը:

Լուրեր են տարածվել, որ Yahoo-ի Գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը մտադիր է նոր ծառայություն գործարկել և եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ոչ ոք, կարծում ենք, չի զարմանա: Անցյալ տարի ևս, Yahoo-ն 300 միլիոն ԱՄՆ դոլարով Dailymotion ծառայությունը ձեռք բերելու անհաջող փորձ էր կատարել և նույնիսկ պայմանագիր էր կնքել, որը հնարավորություն էր ընձեռում օգտվել Saturday Night Live շոուի բովանդակությունից:

Ընկերությունը փորձում է բարձր դիրքեր գրավել այս ոլորտում և տեսանյութերի համար նախատեսված հարթակի ստեղծումը կարող է լավ սկիզբ հանդիսանալ: Պատճառներից մեկը, որ դրդեց Մարիսա Մայերին հենց այս պահին զբաղվել վիդեո-հարթակի մշակմամբ, միանշանակ հսկայական ծավալների շահույթն է, որն ապահովում է վիդեո-գովազդը:

Եթե Yahoo-ն իսկապես մտադիր է ստեղծել սեփական հարթակը, ապա այն կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ անհաջողության է մատնվել Google-ը: Այդ իսկ պատճառով ընկերությունն իր ուշադրությունը պետք է սևեռի տեսանյութերի այն հեղինակների վրա, ովքեր կարծում են, որ YouTube-ից ստացված միջոցներն իրենց չեն բավարարում: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Yahoo-ին արդեն իսկ հաջողվել է նոր ծառայության մեջ ներգրավել որոշ աստղերի ու YouTube-ի մի քանի ալիքներ: