Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
SADA-ն ստացավ Google Cloud-ի 2025 թվականի՝ Տարվա համաշխարհային գործընկերոջ մրցանակը
09/04/2025 17:58

SADA-ն ստացավ Google Cloud-ի 2025 թվականի՝ Տարվա համաշխարհային գործընկերոջ մրցանակը

Բիզնեսի և տեխնոլոգիաների առաջատար խորհրդատու և Google Cloud-ի մի շարք պրոդուկտների և ներգրավվածության մոդելների Premier մակարդակի մրցանակակիր գործընկեր SADA, An Insight company-ն ստացել է Google Cloud-ի 2025 թվականի Տարվա համաշխարհային գործընկերոջ մրցանակը` Google Workspace-ի համար:

SADA-ն պարգևատրվել է Google Cloud էկոհամակարգում իր ձեռքբերումների համար, հաշվի առնելով, որ ընկերությունն օգնում է տարբեր ոլորտների համատեղ հաճախորդներին հասնել զգալի արդյունքների՝ Workspace-ի հաջող տեղակայման միջոցով, կենտրոնանալով աշխատանքի վերափոխման և AI-ի ներդրման վրա:

«Google Workspace-ի ներդրման մեջ SADA-ի զգալի փորձը՝ փոփոխությունների հաջող կառավարման և հաճախորդների գոհունակության վրա կենտրոնացած լինելու հետ միասին, հնարավորություն է տվել բարելավել կորպորատիվ հաճախորդների արտադրողականությունը և համագործակցությունը աշխատավայրում»,- նշել է Google Cloud-ի Գլոբալ գործընկերների էկոհամակարգի գծով նախագահ Քևին Իչպուրանին:

«Սա Google Cloud-ի կողմից Տարվա գործընկերոջ 8-րդ անընդմեջ մրցանակն է, ինչը մեզ համար մեծ պատիվ և ձեռքբերում է, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում։ Սա մեզ ավելի շատ է ոգևորում հաճախորդներին բացառիկ ծառայություններ մատուցել և Google Workspace-ի միջոցով հասնել ավելի մեծ արդյունքների»,- նշել է SADA-ի գլխավոր գործադիր տնօրեն Դանա Բերգը:

2024-ին SADA-ն գործարկել է Gemini Adoption ծրագիրը, որը հանգեցրել է զգալի թվով հաջողված Gemini նախագծերի՝ իր հաճախորդներին օգնելով հաջողությամբ և ապահով կերպով օգտագործել Google Workspace-ի կողմից առաջարկվող AI-ի ամբողջական հնարավորությունները: Իրականացման գործընթացն արագացնելու համար SADA-ն մշակել է ձեռնարկների և եզակի ուսումնական նյութերի Gemini համապարփակ տեսադարան, ինչպես նաև անցկացրել է Gemini for Workspace Crash դասընթացը:

SADA-ն օգնել է առանցքային հաճախորդներին, այդ թվում՝ WeWork-ին, Discovery-ին, Evite-ին, Sony Pictures Imageworks-ին և Ջորջիա նահանգին, վերափոխել իրենց աշխատանքը և հզորացնել աշխատուժը Google Workspace-ի միջոցով:

SADA, An Insight company-ի մասին

SADA, An Insight company-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է և Google Cloud-ի լուծումների մրցանակակիր մատակարար։ 2000 թվականից սկսած՝ SADA-ն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ թվային փոխակերպման խնդիրները, որպեսզի բիզնեսները կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների վրա: SADA-ն գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում և Հայաստանում: Ապահովելով վաճառքի, հաճախորդների աջակցության թիմեր, SADA-ն դիրքավորված է՝ օգնելու իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման բոլոր փուլերում: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 8 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 11 մասնագիտացում և Google Cloud-ի Հանրային հատվածի գործընկերոջ 5 պիտակներ (բեյջեր)։