Web

Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Last.fm-ը դադարեցնում է իր ռադիոծառայությունը
27/03/2014 11:30

Last.fm-ը դադարեցնում է իր ռադիոծառայությունը

Ինչպես և ակնկալվում էր, ամերիկյան CBS հեռուստառադիոցանցին պատկանող Last.fm խոշորագույն երաժշտական վեբ-կայքը մինչ ապրիլի վերջ կդադարեցնի իր ռադիոծառայությունը: Վերջինիս հայտարարության մեջ նշվել է, որ այսուհետ կայքը նպատակ ունի կենտրոնանալու երաժշտության մասին տեղեկատվության հավաքագրման վրա, իսկ որպես նվագարկչի հիմք օգտագործվելու են YouTube-ն ու Spotify-ը: Այս որոշումը կանխատեսելի դարձավ այն բանից հետո, երբ Last.fm կայքը հունվարին YouTube-ի վրա հիմնված ռադիոնվագարկիչ տեղադրեց: