Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը թույլ կտա էջի ադմինիստրատորներին հետևել մրցակիցների ակտիվությանը
17/07/2013 10:10

Facebook-ը թույլ կտա էջի ադմինիստրատորներին հետևել մրցակիցների ակտիվությանը

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը թեստային ռեժիմով «ընտրյալ» ադմինիստրատորների համար հասանելի է դարձրել «Pages To Watch» («Էջեր` հետևելու համար») բաժինը: Կառավարման վահանակում ընդգրկված այս մոդուլը թույլ կտա բիզնեսի ներկայացուցիչներին իրականացնել մրցակիցների կորպորատիվ էջերի ակտիվության մոնիտորինգ:

Բաժնի անվանման կողքը հայտնվող բացատրագրում նշված է. «Հետևեք ձեզ հետաքրքրող էջերի ակտիվությանը: Դուք կարող եք տեսնել այդ էջերի «լայքերի» վիճակագրությունը, ինչպես նաև անհրաժեշտ հետևություններ անել՝ մրցակցից հետ չմնալու համար»:

Բացի այդ, «Pages To Watch» բաժնում ադմինիստրատորներին կտրվեն խորհուրդներ Facebook-ի որոնման համակարգում կորպորատիվ էջերի գրագետ դասակարգման վերաբերյալ, որը վերջերս է գործածության հանձնվել բոլոր օգտատերերի համար:

Իսկ թե մրցակիցների էջերին հետևելու նոր հնարավորությունը երբ հասանելի կլինի սոցցանցի կորպորատիվ էջերի բոլոր ադմինիստրատորներին, դեռևս չի հաղորդվում:

Այս նորամուծության մասին լուրը մեծ աշխուժություն է առաջացրել մասնագետների շրջանում: Վերջիններիս ընդհանրական կարծիքը հստակ արտացոլված է UTLab ընկերության SMM բաժնի պետ Նատալյա Լումպովայի մեկնաբանությունում. «Ինչպես ցանկացած նորամության դեպքում, «Pages To Watch» բաժնում էլ կարելի է գտնել առավելություններ և թերություններ: Առավելությունների թվում են. 1. բրենդ-մենեջերներին էջերի ակտիվության ցուցանիշերը բարելավելու հնարավորության ընձեռումը՝ մրցակիցների հետ համեմատության շնորհիվ; 2. սոցցանցերում շուկայի առաջատար ներկայացուցիչների համեմատական վերլություն անելու և սխալներից խուափելու համար ուրիշի փորձն օգտագործելու հնարավորությունը: Թերությունների շարքին կարելի է դասել. 1. անվիճելի փաստը, որ մրցակիցները կարող են ձեր էջին հետևել ձեզնից ավելի շուտ և դրա հիման վրա ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր Facebook-ում լսարան նվաճելու համար; 2. մեկ ադմինիստրատորը կարող է հետևել միայն 5 բրենդերի էջերին: Այս նոր գործիքի աշխատանքի մասին ավելի մանրամասն կարելի է խոսել միայն նրա հետ մանրակրկիտ ծանոթանալուց հետո»:

Նշենք նաև, որ Socialbakers-ը առաջարկում է նմանատիպ վճարովի ծառայություն և կա հավանականություն, որ Facebook-ի այս գործիքի մասայական շահագործումը կբերի Socialbakers-ի վաճառքների նվազեցման: