Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Instagram Stories-ն ուղղակի կմրցակցի Snapchat-ի հետ
03/08/2016 22:26

Instagram Stories-ն ուղղակի կմրցակցի Snapchat-ի հետ

Instagram հանրաճանաչ սոցիալական ցանցը, որը պատկանում Է Facebook-ին, գործարկել Է Instagram Stories նոր ծառայությունը, որը հնարավորություն Է ընձեռում Համացանցում միմյանց կարճ տեսագրություններ հաղորդել, իսկ այնուհետեւ դրանք կցել նկարներ, Էմիկոններ եւ տեքստ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Snapchat ցանցի նման Instagram-ն այժմ թույլ Է տալիս լուսանկարներ եւ տեսագրություններ զետեղել սլայդ-շոուի տեսքով, որը պահպանվում Է 24 ժամվա ընթացքում, իսկ այնուհետեւ ավտոմատ կերպով ջնջվում Է:

Snapchat-ը, որը հայտնվել Է  2011 թվականին, ժողովրդականություն Էր վայելում այսպես կոչված միլենիալների, հատկապես դեռահասների շրջանում, որոնք գնահատում են այս հավելվածին հատուկ ոչ պաշտոնականությունը: Դրանում տեքստերն անհետանում են ընթերցումից անմիջապես հետո, իսկ գրառումները՝ հրապարակումից մեկ օր անց:

Սա վերջին համազարկն Է Facebook-ի, որը 2012 թվականին 1 միլիարդ դոլարով գնել Է Instagram-ը, եւ Snapchat-ի միջեւ պատերազմում, որն ընդամենը  երեք տարի առաջ մերժել Էր 3 միլիարդ դոլարով գնելու Facebook-ի առաջարկությունը:

Snapchat-ը ժողովրդականություն Է վայելում երիտասարդների շրջանում, որոնք չեն ցանկանում, որ իրենց կարդան ծնողները, որոնք իրենց հերթին գերադասում են Facebook սոցալական ցանցը, որը 1,7 միլիարդ բաժանորդ ունի: Վերջերս Snapchat-ը ժողովրդականությամբ գերազանցեց Twitter-ին: Նրա շուկայական արժեքը գնահատվում Է 18 միլիարդ դոլար:

Instagram Stories նոր հավելվածն առայժմ մատեչելի Է սոսկ ԱՄՆ-ում, բայց արդեն առաջիկա շաբաթներին կկայանա դրա գլոբալ պրեմիերան: