Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ռոբոտները կարողանում են սովորել YouTube-ի տեսանյութերի միջոցով
03/02/2015 12:08

Ռոբոտները կարողանում են սովորել YouTube-ի տեսանյութերի միջոցով

Մերիլենդի համալսարանի գիտնականները մշակում են տեխնոլոգիա, որը ռոբոտներին հնարավորություն կտա տեսանյութերի միջոցով ինքնուրույն տարատեսակ հմտություններ ձեռք բերել: Նախագիծը ստացել է Mathematics of Sensing, Exploitation and Execution (MSEE) անվանումը: 

Որպես փորձնական առաջադրանք ռոբոտը պետք է ուսումնասիրեր սննդի պատրաստման գործընթացին նվիրված 88 տեսագրություն, այնուհետև առանց մարդկանց միջամտության կրկներ իր տեսած բոլոր գործողությունները: Ինչ վերաբերում է նախագծի արդյունքներին, ապա պետք է խոստովանել, որ դրանք բավական հետաքրքիր են: Դիտելով տեսանյութը՝ ռոբոտին հաջողվել է հիշել խոհանոցային բոլոր «աքսեսուարները», սեղանին դրված տարբեր գործիքներից ընտրել այն մի քանիսը, որոնք օգտագործվել են տեսանյութում և հերթականությամբ կրկնել բոլոր գործողությունները:

Հետազոտողների խոսքով՝ իրենց ստեղծած համակարգը, օգտագործելով նախկինում ստացած տեղեկատվությունը, ժամանակի ընթացքում կատարելագործվելու է: