Team Telecom Armenia-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում
Team Telecom Armenia-ի 5G ցանցը գործարկվել է Գյումրիում և Վանաձորում: Նորագույն սերնդի այս տեխնոլոգիայի շնորհիվ ևս երկու քաղաքների բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ և հուսալիությամբ օգտվում են բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Team-ի բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երևանում ու մարզերում շարունակվում են:
«Միաժամանակ և՛ 4G ցանցն ենք վերազինում, և՛ 5G ցանցն ենք ընդլայնում՝ լիովին նոր որակական չափանիշներ ապահովելով բաժանորդների համար: Մեզ համար առաջնահերթ է անվտանգ և ժամանակակից ծառայությունների ապահովումը հանրապետության բոլոր անկյուններում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդեն այս տարեվերջին Team-ի հազարավոր բազային կայաններ կաշխատեն բացառապես ժամանակակից տեխնոլոգիաներով՝ նպաստելով երկրի թվային միջավայրի դինամիկ զարգացմանը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նորագույն ցանցի կառուցումն իրականացվում է համաշխարհային տեխնոլոգիական հսկա Ericsson ընկերության գերժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Առաջադեմ տեխնոլոգիաների գործարկման շնորհիվ նաև առավել սահուն կիրականացվի ընկերության ռազմավարական ծրագրերից հերթականը՝ 2G ցանցի փոխարինումը՝ բաժանորդներին ապահովելով թվային առավել անվտանգ և որակյալ ծառայություններով:
Ցանցի վերազինումն իրականցվում է նաև միջպետական ճանապարհներին՝ ապահովելով կապի ծառայությունների հուսալիություն նաև երթևեկության ընթացքում։
Այսպիսով, Team-ի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության երեք խոշորագույն քաղաքներում՝ հարյուր հազարավոր քաղաքացիների ապահովելով անվտանգ, արդի և հուսալի բջջային կապով:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը:
-
22:35 09/11/25Team Telecom Armenia-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում
-
12:10 21/10/25Team Telecom Armenia-ն չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
-
18:24 08/10/25Team Telecom Armenia. Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի
-
22:46 07/10/25Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է








