AI APOCALYPSE CTF 2025: Հայտնի են մրցույթի հաղթողները
Նոյեմբերի 22-ից 23-ը Երևանում՝ «Ինժեներական քաղաք»-ի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում հաջողությամբ անցկացվեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթը՝ այս տարի ներկայացնելով «AI APOCALYPSE» թեման։ Միջոցառումը միավորեց կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ հայտնաբերելով խոցելիություններ, ուսումնասիրելով վիրուսներ ու վնասակար ծրագրեր և լուծելով կիբեռանվտանգության ոլորտի արդիական խնդիրներ։
Մրցույթին մասնակցեց 56 թիմ՝ ավելի քան 250 մասնակից, լուծելով բարդ գործնական առաջադրանքներ, որոնք կապված էին արհեստական բանականության (AI) համակարգերի և դրանց անվտանգության խոցելիության հետ։ Միջոցառման հիմնական նպատակն էր բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել մասնակիցների վերլուծական մտածողությունն ու արագ արձագանքման հմտությունները, ինչպես նաև ամրապնդել ոլորտի մասնագիտական ներուժը։
Մրցակցային և ոգևորիչ 24-ժամյա պայքարից հետո հայտնի դարձան լավագույն թիմերը, որոնք ցուցաբերեցին բացառիկ հմտություններ և նորարարական մոտեցումներ։
AIN թիմը դարձավ մրցույթի հաղթող՝ հավաքելով ամենաշատ դրոշները, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին միջոցառման մրցանակների հովանավոր IDBank-ի և Idram-ի կողմից։ Բացի այդ, մասնակից այլ թիմեր ևս ստացան անակնկալ նվերներ՝ IDBank-ի և Idram-ի, Amio Bank-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Մարի Բարսեղյանի խոսքով՝ այս տարվա «AI APOCALYPSE» թեման ընդգծում է արհեստական բանականության հետ կապված կիբեռանվտանգության մարտահրավերների աճող կարևորությունը։
«Կիբեռանվտանգության ոլորտի ներկայացուցիչների գործնական հմտությունների մշտական զարգացումը, ինչպես նաև ոլորտի նկատմամբ հետաքրքրվածության մեծացումը, ՁԻՀ-ի «ՍայՀաբ – Հայաստան» նախաձեռնության առանցքային ուղղություններից մեկն է։ Այդ նպատակով էլ արդեն 6-րդ տարին անընդմեջ կազմակերպում ենք CTF մրցույթը, որը դարձել է կարևոր հարթակ, որտեղ թիմերը սովորում են իրական մարտավարությունների միջոցով։ Մասնավորապես, «AI APOCALYPSE»-ի թեման հստակ ցույց տվեց, որ արհեստական բանականության մարտահրավերներն արդեն մեր իրականության անբաժանելի մասն են, իսկ մրցույթի հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանն ունի լավ կիբեռ սերունդ և զարգացման լայն հնարավորություններ ու ներուժ։ Շնորհակալ ենք նաև մեր գործընկերներին աջակցության համար։ Ուրախալի է, որ ոլորտի զարգացման հարցում առկա է նման համագործակցային մոտեցում»։
«Կիբեռանվտանգությունն այլևս միայն տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ ռազմավարական հրամայական, որը ներառված է թվային փոխակերպման բոլոր նախաձեռնություններում, գլխավորապես այն պատճառով, որ արհեստական բանականության համակարգերը ավելի ու ավելի են ինտեգրվում մեր առօրյա կյանքում: Աջակցելով «Capture the Flag 2025» մրցույթին EU4Innovation East ծրագիրը նպաստում է Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների հաջորդ սերնդի ձևավորմանը: Տեխնիկական հմտություններից բացի, այս 24 ժամյա մրցույթը ցույց տվեց մասնակիցների մտքի ճկունությունը և քննադատական մտածողությունը, որոնք անհրաժեշտ են ի հայտ եկող սպառնալիքներին դիմակայելու համար» – նշել է EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթը:
«Ucom-ում մենք վստահ ենք, որ կիբեռանվտանգությունն այսօր ցանկացած տեխնոլոգիական էկոհամակարգի հիմքն է։ Արհեստական բանականության արագ զարգացումը դրա կարևորությունն ավելի է մեծացնում։ Հենց դրա համար է, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն․ այստեղ է ձևավորվում այն միջավայրը, որտեղ երիտասարդ մասնագետները ստանում են իրական փորձ և վստահություն։ Մենք համոզված ենք, որ այսպիսի հմտություններ ունեցող մասնագետներն են ապահովում երկրի թվային առաջընթացը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` իր «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող, Ֆրանսիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող և Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East նախագծի աջակցությամբ։
Միջոցառման գործընկերներն են՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Հայաստանի կենտրոնական բանկը և Illuria-ն։
Միջոցառման իրականացմանն աջակցում են IDBank-ը և Idram-ը՝ որպես մրցանակների հովանավորներ, Amio Bank-ը՝ որպես Platinum հովանավոր, Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր։
-
22:35 09/11/25Team Telecom Armenia-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում
-
12:10 21/10/25Team Telecom Armenia-ն չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
-
18:24 08/10/25Team Telecom Armenia. Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի
-
22:46 07/10/25Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է








