Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ռոստելեկոմը մրցույթ է հայտարարել ՏՏ ոլորտի լրագրողների համար
24/12/2014 23:18

Ռոստելեկոմը մրցույթ է հայտարարել ՏՏ ոլորտի լրագրողների համար

«Ռոստելեկոմը» հայտարարում է լրագրողների շրջանում անցկացվող IV ամենամյա մրցույթի մեկնարկի մասին, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի լրագրողները: Միջազգային կարգավիճակ ստացած մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2015թ. աշնանը Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս կայցելի ռուսաստանյան պատվիրակության կազմում:

Մասնակցության հայտներ կայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 10-ը: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ www.smi.rt.ru/about/:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՏՏ ոլորտը՝ տպագիր մամուլ (պարբերականներ, ամսագրեր), ռադիո եւ հեռուստատեսություն, առցանց մամուլ (այդ թվում նաեւ լրատվական գործակալություններ), սոցիալական մեդիահարթակներ (բլոգերներ), ֆոտոլրագրողներ: Մայիսին ժյուրին կընտրի հաղթողին, ով կմեկնի Չինաստան:

Հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկվել են հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող մի շարք կառույցների և ԶԼՄ-ների ղեկավարներ՝

  • • ԿարենՎարդանյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն,
  • • Բագրատ Եգիբարյան – Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն,
  • • Եվա Հյուսյան – Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն,
  • • Արամ Անանյան – ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության տնօրեն,
  • • Սիրանուշ Գյուրջինյան – ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, Ռոստելեկոմ խումբ, Հանրային կապերի բաժնի ղեկավար,
  • • Գալինա Դավիդյան – «Новости-Армения» ՄՏԳ գլխավոր տնօրեն:
 

Ռոստելեկոմը մրցույթը կազմակերպել է Huawei ընկերության, Էլեկտրոնային հաղորդակցության ասոցիացիայի (Ռուսաստան) (РАЭК), Միխայիլով և գործընկերների հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ առաջատար ռուսաստանյան եւ հայկական ԶԼՄ-ների տեղեկատվական աջակցությամբ: