Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«ԲԱՑ ԽԱՂ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԽԱՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ INDIEPRIZE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ
24/11/2014 10:44

«ԲԱՑ ԽԱՂ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԽԱՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ INDIEPRIZE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերի 10-12 Բելգրադում անցկացվեց Casual Connect համակարգչային խաղերի համաժողովը և նրանց կից IndiePrize «ինդի» խաղեր նախագծողների մրցույթ-ցուցադրությունը, որին մասնակցեց նաև «Բաց Խաղ» առաջնության կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը՝ ի դեմս առաջնության ղեկավար Շուշանիկ Վարդանյանի և առաջնության հաղթող մասնակից Հենրիկ Հակոբյանի՝ Choppy Fish խաղով: Խաղը ներկայացվեց նաև InDiePrize մրցույթ- ցուցադրությանը: Համաժողովը լի էր թեմատիկ դասընթացներով, գործարար ներկայացումներով և հաջողության պատմություններով, որի մասնակցությունը մեծ փորձ էր մասնակիցների համար: 

Մրցույթի ժյուրի անդամների և  ներկա ընկերությունների կողմից մեծ էր հետաքրքրությունը Հայսատնից ներկայացված Choppy Fish խաղի նկատմամբ, որը գրավեց ներկաների ուշադրությունը իր գրաֆիկական լուծումներով  և ավարտուն տեսքով: Ընդհանուր առմամբ չեր զիջում ներկայացված մասնակիցների խաղերին:

Ըստ 18 ամյա Հենրիկ Հակոբյանի համաժողովի և մրցույթի մասնակցությունը տվեց իրեն նոր կապեր ոլորտի ընկերությունների հետ, որոնց առաջարկների և խորհուրդների հիման վրա հետագայում կկատարի որոշ փոփոխություններ ներկայացված խաղում: Խաղի զարգացման և հրատարակման համար Հենրիկին եղան նաև մի շարք առաջարկներ՝ առաջատար ընկերությունների կողմից: 

Ըստ Շուշանիկ Վարդանյանի համաժողովի և մրցույթի մասնակցությունը պետք է դարձնել շարունակական, ինչը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ծանոթանալու միջազգային փորձին, ցուցադրելու իրենց աշխատանքը և մտքերը, հաստատելու ընկերական և գործընկերային հարաբերություններ ոլորտի ընկերություների և անհատների հետ:

Համաժողովին ձեռք բերած կապերը մեծ հնարավորություններ կստեղծեն զարգացնելու «Բաց Խաղ» առաջնությունը, դարձնելու այն միջազգային: Առաջնության շրջանակներում կազմակերպելու դասընթացներ և հանդիպումներ առաջատար ընկերությունների մասնագետների հետ: 

Շ. Վարդանյանը եզրափակելով նշեց, որ արդեն իսկ 2015 թվականին ակնկալում են հայ երիտասարդների ակիվ մասնակցությունը «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությանը, որ խոստանում է ավելի մեծ միջազգային հնարավորություններ և կապեր ստեղծելու հնարավորություն: