Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երևանի Ground Zero սրճարանում սպասվում է հանդիպում-նախաճաշ Ադամ Կաբլանյանի հետ
13/04/2024 23:01

Երևանի Ground Zero սրճարանում սպասվում է հանդիպում-նախաճաշ Ադամ Կաբլանյանի հետ

Մասնակցեք ու բացահայտեք Ադամ Կաբլանյանի նորարարության, ներդրումների, բարեգործության  հետաքրքրաշարժ ճանապարհորդությանը: Ground Zero Breakfast Series-ի շրջանակում նա կկիսվի իր տեսլականով՝ միկրոէլեկտրոնիկայի, գլոբալ կառավարման միահյուսմամբ:

Նա Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ստացել է բակալավրի աստիճան, Սանտա Կլարայի համալսարանից՝ Էլեկտրատեխնիկայի գիտությունների մագիստրոսի կոչում և ունի MBA Ստենֆորդի համալսարանից: Բազմաթիվ նորարարությունների հեղինակ է և ունի 15 արտոնագիր միկրոչիպերի մշակման և հիշողության զարգացման ոլորտում: Կաբլանյանը եղել է Virage Logic-ի խորհրդի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը. 1996-ին նա է հիմնադրել այս ընկերությունն, այնուհետև հանրայնացրել է NASDAQ- ում:

Կաբլանյանը նաև iCON Communications-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է: iCON Communications-ը գերարագ ինտերնետի առաջատար մատակարար է Հայաստանում, որն օգտագործում է վերջին WiMAX տեխնոլոգիան: Նա նաև Paradromics-ի հիմնադիրն է, խորհրդի անդամը և ամենախոշոր ներդրողը: Սա ընկերություն է, որը մշակում է հաջորդ սերնդի նեյրոնային ինտերֆեյսի տեխնոլոգիա:

2019-ից Ադամ Կաբլանյանը գերմանական cynora GmbH ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է: Այս ընկերությունը մշակում է առաջադեմ օրգանական լուսարձակ դիոդներ: CYNORA- ը կապույտ և կանաչ լուսարձակող լուծումների առաջատար է, որը հիմնված է թերմոակտիվ լուսարձակման վրա՝ բարելավելով OLED էկրանների էներգաարդյունավետությունը և գունային կոնտրաստը:

Նա ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում նաև Հայաստանում. Ալեքսանդրիա գինու գործարանի սեփականատերն է, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի անդամը։ ԿԱբլանյանը նաև ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Ադամ Կաբլանյանի հետ հանդիպումը կվարի Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդական և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանը:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ 08:30-ին  Ground Zero սրճարանում (ք. Երևան, Սարյան 1): Սա մասնագիտացված սրճարան է, որտեղ հատվում են սուրճն ու նորարարությունները։

Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: