Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական Podcastle տեխնոլոգիական ընկերությունը 13.5 մլն դոլար է ներգրավել 
03/02/2024 20:44

Հայկական Podcastle տեխնոլոգիական ընկերությունը 13.5 մլն դոլար է ներգրավել 

Podcastle-ը՝ հայկական հեղափոխական AI հարթակը, որը մատչելի է դարձնում պրոֆեսիոնալ բովանդակության ստեղծումը պարզ գործիքների և պրոդուկտների պարզեցված փաթեթի միջոցով, ներգրավել է $13,5 միլիոն դոլար, ֆինանսավորման A փուլում՝ մուլտիմեդիա բովանդակության ստեղծումն ավելի մատչելի և համագործակցային դարձնելու իր առաքելությունը շարունակելու համար:

13.5 միլիոն դոլարի ներդրումային փուլը առաջնորդվել է Mosaic Ventures-ի կողմից՝ RTP, P9, Sierra, Andrew Ng’s AI Fund-ի, ինչպես նաև Squarespace-ի և Moonbug Media-ի ղեկավարների մասնակցությամբ:

«Ֆինանսավորման A փուլը մեր թիմին հնարավորություն կտա արագացնել AI տեխնոլոգիաներով հիմնական գործիքների մշակումը, որոնք անհատների և թիմերի համար արմատապես պարզեցնում են ստեղծագործական աշխատանքի ընթացքը, ինչպես նաև ընդլայնելու մեր առաջարկը՝ մուլտիմեդիա պատմությունն ավելի դյուրին և լայնածավալ դարձնելու համար։ Այս ներդրումը վստահության քվե է մեր պատկերացրած աշխարհի համար, որտեղ համաշխարհային մակարդակի մուլտիմեդիա բովանդակության ստեղծումը հասանելի է ամենուր և բոլորի համար», – ասաց Podcastle-ի  հիմնադիր և գործադիր տնօրեն Արտո Երիցյանը:

«Արտոն և Podcastle-ի թիմը ստեղծել են առաջատար արտադրանք և արդեն ցույց են տալիս օրգանական աճի նշաններ, որոնք, մեր կարծիքով, միայն կարագանան գալիք տարիներին: Մենք ուրախ ենք միանալ Point Nine-ի, RTP-ի և Sierra-ի մեր ընկերներին՝ աջակցելու ընկերությանը այս ճանապարհորդության հաջորդ գլխում», – ասաց Mosaic Ventures-ի համահիմնադիր և գործընկեր Սայմոն Լևեն:

2021թ.-ին, ներդրումային սաղմնային փուլի ժամանակ ունցած 150,000 օգտատերերի թիվը կտրուկ աճել է, և այժմ մեկ միլիոնից ավել է։ 2023-ին Podcastle-ը գործարկեց AI-ով աշխատող նոր գործառույթների մի շարք, ներառյալ Revoice-ը, գեներատիվ AI ձայնի կլոնավորման գործիքը և Magic Dust AI-ն՝ գեներատիվ AI աուդիո ուժեղացուցիչ, որը փոխակերպում է աուդիո բովանդակության որակը մեկ սեղմումով:

Հիշեցնենք, որ 2023թ.-ին Podcastle-ը Forbes-ի կողմից ընդգրկվել է «Ուշագրավ ու խելահեղ AI 14 գործիքների» ցուցակում։