Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Kaspersky Safe Kids-ը կրկին ճանաչվել է համացանցում երեխաների պաշտպանության ամենաարդյունավետ լուծումներից մեկը
23/07/2024 10:51

Kaspersky Safe Kids-ը կրկին ճանաչվել է համացանցում երեխաների պաշտպանության ամենաարդյունավետ լուծումներից մեկը

Մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids հավելվածը AV-TEST և AV-Comparatives անկախ կազմակերպությունների թեստավորումների արդյունքում արժանացել է որակի (Approved) հավաստագրերի։ Երկու լաբորատորիաներն էլ նշել են լուծման բարձր արդյունավետությունը տարիքին անհամապատասխան բովանդակության արգելափակման գործում:

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ Windows հարթակում մեծահասակների համար նախատեսված բովանդակությունը AV-TEST-ի և AV-Comparatives-ի թեստերում արգելափակվել է, համապատասխանաբար, 100% և 98,1%-ով: Kaspersky Safe Kids-ը դարձել է 2015-ից ի վեր AV-TEST-ի թեստերի պատմության մեջ միակ լուծումը, որն այս կատեգորիայում ամենաբարձր արդյունքն է գրանցել, և դա տեղի է ունեցել երկու անգամ (2021 և 2023 թվականներին): AV-Comparatives-ի հետազոտության արդյունքում լուծումը դարձել է միակ հավաստագրվածը հինգ մասնակիցների մեջ: Նույն արդյունքը այն ցույց է տվել 2019, 2021 և 2022 թվականներին։

Թեստավորման լաբորատորիաներից յուրաքանչյուրը փորձարկումներն իրականացնում է  իր սեփական մեթոդիկաներին համապատասխան: AV-TEST-ի մասնագետները թեստի համար օգտագործել են 7500 կայք վեց լեզուներով, որոնք վերաբերել են բովանդակության 13 կատեգորիաների։ Դրանց թվում են մեծահասակների բովանդակությունը, բռնության, զենքի և մոլախաղերի ցուցադրումը։ Լուծումը Windows հարթակում արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 100%-ը, իսկ ընդհանուր առմամբ՝ երեխաներին չհամապատասխանող տարբեր կատեգորիաների նյութերի 92,2%-ը: Android հարթակում լուծումն արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 99,09%-ը։ Հավելվածն արդեն ութերորդ անգամ անընդմեջ ստացել է AV-TEST-ի հավաստագիր և դարձել միակը շուկայում, որ հասել է նման նվաճման:

AV-Comparatives-ի թեստում Kaspersky Safe Kids լուծումը Windows հարթակում արգելափակել է մեծահասակների համար ռեսուրսների 98,1%-ը՝ ընդ որում՝ չկատարելով որևէ կեղծ գործարկում: AV-Comparatives-ի փորձագետները նաև նշել են Kaspersky Safe Kids-ի լայն հնարավորությունները երեխաների առցանց ակտիվության վերահսկման տեսանկյունից, ինչպես նաև երեխայի սարքում այն փոփոխությունների հայտնվելու արագությունը, որոնք կատարվել են ծնողի սարքից:

«Մանկական առցանց անվտանգությունն առանցքային ուղղություններից մեկն է մեզ համար։  Մեր նպատակն է ծնողներին վստահություն հաղորդել, որ իրենց երեխաները հուսալի պաշտպանված են համացանցում: Մենք հպարտ ենք, որ անկախ փորձագետները հերթական անգամ բարձր են գնահատել մեր ջանքերն այս ուղղությամբ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան:

«Կասպերսկի» ընկերությունը համացանցում երեխաների պաշտպանության համար նախատեսված իր պրոդուկտների հնարավորությունները թեստավորում է 2014-ից։  Kaspersky Safe Kids-ի բոլոր թեստավորումների արդյունքները.

https://www.kaspersky.com/about/awards?filter%5Bproducts%5D=ksk։

Ընկերությունը ոչ միայն թողարկում է մանկական կիբեռանվտանգության պրոդուկտներ, այլև բարձրացնում է համացանցի ամենապատանի օգտատերերի թվային գրագիտության մակարդակը: 2024-ին «Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Կիբեռայբբենարան։ Սա գիրք է, որը երեխաներին սովորեցնում է ճանաչել խարդախների հնարքները և գիտակցել առցանց անվտանգության կարևորությունը: