Հայկական Podcastle տեխնոլոգիական ընկերությունը 13.5 մլն դոլար է ներգրավել
Podcastle-ը՝ հայկական հեղափոխական AI հարթակը, որը մատչելի է դարձնում պրոֆեսիոնալ բովանդակության ստեղծումը պարզ գործիքների և պրոդուկտների պարզեցված փաթեթի միջոցով, ներգրավել է $13,5 միլիոն դոլար, ֆինանսավորման A փուլում՝ մուլտիմեդիա բովանդակության ստեղծումն ավելի մատչելի և համագործակցային դարձնելու իր առաքելությունը շարունակելու համար:
13.5 միլիոն դոլարի ներդրումային փուլը առաջնորդվել է Mosaic Ventures-ի կողմից՝ RTP, P9, Sierra, Andrew Ng’s AI Fund-ի, ինչպես նաև Squarespace-ի և Moonbug Media-ի ղեկավարների մասնակցությամբ:
«Ֆինանսավորման A փուլը մեր թիմին հնարավորություն կտա արագացնել AI տեխնոլոգիաներով հիմնական գործիքների մշակումը, որոնք անհատների և թիմերի համար արմատապես պարզեցնում են ստեղծագործական աշխատանքի ընթացքը, ինչպես նաև ընդլայնելու մեր առաջարկը՝ մուլտիմեդիա պատմությունն ավելի դյուրին և լայնածավալ դարձնելու համար։ Այս ներդրումը վստահության քվե է մեր պատկերացրած աշխարհի համար, որտեղ համաշխարհային մակարդակի մուլտիմեդիա բովանդակության ստեղծումը հասանելի է ամենուր և բոլորի համար», – ասաց Podcastle-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտո Երիցյանը:
«Արտոն և Podcastle-ի թիմը ստեղծել են առաջատար արտադրանք և արդեն ցույց են տալիս օրգանական աճի նշաններ, որոնք, մեր կարծիքով, միայն կարագանան գալիք տարիներին: Մենք ուրախ ենք միանալ Point Nine-ի, RTP-ի և Sierra-ի մեր ընկերներին՝ աջակցելու ընկերությանը այս ճանապարհորդության հաջորդ գլխում», – ասաց Mosaic Ventures-ի համահիմնադիր և գործընկեր Սայմոն Լևեն:
2021թ.-ին, ներդրումային սաղմնային փուլի ժամանակ ունցած 150,000 օգտատերերի թիվը կտրուկ աճել է, և այժմ մեկ միլիոնից ավել է։ 2023-ին Podcastle-ը գործարկեց AI-ով աշխատող նոր գործառույթների մի շարք, ներառյալ Revoice-ը, գեներատիվ AI ձայնի կլոնավորման գործիքը և Magic Dust AI-ն՝ գեներատիվ AI աուդիո ուժեղացուցիչ, որը փոխակերպում է աուդիո բովանդակության որակը մեկ սեղմումով:
Հիշեցնենք, որ 2023թ.-ին Podcastle-ը Forbes-ի կողմից ընդգրկվել է «Ուշագրավ ու խելահեղ AI 14 գործիքների» ցուցակում։
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է