Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AITC/EIF կենտրոնն ապրիլի 19-ին “Coding for kids” դասընթացի անվճար կողմնորոշիչ փորձնական դաս կանցկացնի
16/04/2024 17:46

AITC/EIF կենտրոնն ապրիլի 19-ին “Coding for kids” դասընթացի անվճար կողմնորոշիչ փորձնական դաս կանցկացնի

AITC/EIF կենտրոնը հրավիրում է ծնողներին և 8-11 տարեկան փոքրիկներին “Coding for kids” դասընթացի ԱՆՎՃԱՐ կողմնորոշիչ փորձնական դասին, որը կայանալու է ապրիլի 19-ին, 18:00:

Դասընթացի ժամանակ երեխաները սովորելու են

  • ծրագրավորում՝ MIT Media Lab-ի Scratch ծրագիրը, Python,
  • անիմացիաների և համակարգչային խաղերի պատրաստում,
  • ալգորիթմներ,
  • IT անգլերեն:

Թեմաները մանրամասն ուսումնասիրելու համար այցելեք այստեղ:

Դասընթացի ժամանակ զարգացնելու են նաև մի շարք կարևոր կարողություններ՝

  • ոչ ստանդարտ մտածելակերպ,
  • տրամաբանություն,
  • ինքնուրույնություն,
  • թիմային աշխատանք,
  • նախագծերի ներկայացման հմտություններ:

Գրանցվել կարող եք անվճար կողմնորշիչ դասին հետևյալ հղումով՝ https://www.aitc.am/hy/registration , կամ պարզապես զանգահարելով՝ +374 93 55 68 10 հեռախոսահամարին, ինչպես նաև կարող եք գրել ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին: