Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը հրավիրում է մասնակցել նոյեմբերին կայանալիք Web ծրագրավորման դասընթացին
31/10/2014 14:09

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը հրավիրում է մասնակցել նոյեմբերին կայանալիք Web ծրագրավորման դասընթացին

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում Նոյեմբերին կմեկնարկեն «client-side» և «server-side» թեմաներով Վեբ ծրագրավորման դասընթացները:

WEB Ծրագրավորում (client-side). դասընթացի 1-ին փուլ.

Տևողություն՝ 48 ժամ/16 հանդիպում

Արժեք՝ 54 000 ՀՀ դրամ

Դասընթացի այս փուլը նախատեսված է պատրաստել Web ծրագրավորողներ, որը հնարավորություն կտա յուրացնել ժամանակակից JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը: Դասընթացում ընդգրկված է AJAX տեխնոլոգիան, ինչպես նաև JQuery գրադարանը, որոնք ինտերակտիվ են դարձնում Web կայքը:

WEB Ծրագրավորում (server-side). դասընթացի 2-ին փուլ.

Տևողություն՝ 48 ժամ/16 հանդիպում

Արժեք՝ 54 000 ՀՀ դրամ

Դասընթացի այս փուլը նախատեսված է տալ հիմնային գիտելիքներ դինամիկ Web կայքերի նախագծման և մշակման համար  PHP ծրագրավորման լեզվով: Դասընթացում  ընդգրկված են բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են դինամիկ Web կայքեր ստեղծելու համար:

Դասընթացների այլ մանրամասների համար, սեղմե՛ք այստեղ:

Դասընթացներին գրանցվելու համար, սեղմե՛ք այստեղ:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել +374 10 556810 հեռախոսահաամրով: