Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
RoomAlive տեխնոլոգիան սենյակը վերափոխում է խաղային տարածքի
07/10/2014 15:40

RoomAlive տեխնոլոգիան սենյակը վերափոխում է խաղային տարածքի

Microsoft Research-ը, որը հանդիսանում է Microsoft ընկերության ենթաբաժինն ու զբաղվում է տարատեսակ տեխնոլոգիաների մշակմամբ, ներկայացրել է նոր՝ RoomAlive նախագիծը, որի հիմնական գաղափարը կայանում է փակ տեղանքի սահմաններում ինտերակտիվ տարածություն ստեղծելու մեջ: Մի քանի պրոյեկտորները թույլ են տալիս պատերի, հատակի և սենյակում գտնվող իրերի վրա արտացոլել պատկերները, իսկ Kinect տեսախցիկները վերահսկում են օգտատիրոջ շարժումները՝ ստեղծելով նրա շուրջը վիրտուալ աշխարհ:

Տվյալ պահին RoomAlive-ը հեռու է իդեալական լինելուց, սակայն ժամանակի ընթացքում այն աստիճանաբար կատարելագործվում է: 

Ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ սկզբունքով է աշխատում RoomAlive-ը: