Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Ֆուտբոլի «աշխարհի չեմպիոն» Հյուսիսային Կորեան 8:1 հաշվով ջախջախել է Բրազիլիայի հավաքականին
16/07/2014 15:51

Ֆուտբոլի «աշխարհի չեմպիոն» Հյուսիսային Կորեան 8:1 հաշվով ջախջախել է Բրազիլիայի հավաքականին

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները պատտրաստել են մի տեսանյութ, որտեղ ասվում է, որ 2014 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել հենց Հյուսիսային Կորեայի հավաքականը:

Մասնավորապես նշվում է, որ Հյուսիսայի Կորեայի հավաքականն իբրև 4:0 հաշվով պարտության է մատնել ամերիկացիներին, 7:0 հաշվով՝ Ճապոնիայի հավաքականին և ի վերջո, համեմատաբար ավելի փոքր՝ 2:0 հաշվով հաղթանակ է տարել Չինաստանի հավաքականի նկատմամբ:

Եզրափակիչ խաղում Հյուսիսային Կորեան խաղացել է Բրազիլիայի հավաքականի դեմ և 8:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել վերջինիս:

Հիշեցնենք, որ իրականում Հյուսիսային Կորեայի հավաքականն անգամ չի մասնակցել Աշխարհի Գավաթի խաղերին: Չենք բացառում նաև այն փաստը, որ տեսանյութը կարող է սպեկուլյատիվ բնույթ կրել: