Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխարհի Գավաթը դարձել է Facebook-ի ամենաքննարկվող իրադարձությունը
02/07/2014 10:04

Աշխարհի Գավաթը դարձել է Facebook-ի ամենաքննարկվող իրադարձությունը

Ոչ մի այլ ընկերություն այնպես չի վայելում Աշխարհի Գավաթը, ինչպես Facebook-ը: Ընկերությունը հայտնել է, որ կայքում ֆուտբոլի հետ առնչվող ավելի քան մեկ միլիարդ միջամտություն կարելի է հաշվել՝ ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը դարձնելով Facebook-ի ողջ պատմության մեջ ամենաքննարկվող իրադարձությունը: 

Այս բոլոր միջամտությունները, որ ներառում են «Like»-երը, մեկնաբանություններն ու գրառումները, իրականացվել են մոտ 220 միլիոն օգտատերերի կողմից, որը կազմում է Facebook-ի բոլոր օգտատերերի ընդամենը 17%-ը: 

Աշխարհի Գավաթին զիջեցին նաև Ձմեռային Օլիմպիական խաղերը: Այս իրադարձության հետ առնչվող՝ 45 միլիոն օգտատերերի կողմից 120 միլիոն միջամտություն է իրականացվել: 

Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը մեծ ճանաչում է ձեռք բերել նաև ֆուտբոլային աստղերի միջամտությունների շնորհիվ, և խոսքը, մասնավորապես, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների մասին է: 

10 ամենաքննարկվող հրապարակումներից 7-ի հեղինակը 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարն է: Նրա հրապարակած լուսանկարներից մեկը մոտ 2.5 միլիոն հավանության է արժանացել: