Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Microsoft-ի աշատակիցն ազատազրկման է դատապարտվել Windows 8-ի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի համար
12/06/2014 10:34

Microsoft-ի աշատակիցն ազատազրկման է դատապարտվել Windows 8-ի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի համար

Վաշինգտոնի դատարանը Microsoft-ի նախկին աշխատակից, ռուսաստանի քաղաքացի Ալեկսեյ Կիբկալոյին մեղավոր է ճանաչել Windows 8 օպերացիոն համակարգի մասին տեղեկատվության արտահոսքի մեջ և 3 ամսվա ազատազրկման դատապարտել:

Հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ 34-ամյա Կիբկալոն անցկացրել է կալանքի տակ` վերջինս հունիսի 19-ին ազատ կարձակվի: Բացի այդ, նա համաձայնել է 22 500 ԱՄՆ դոլար վճարել Microsoft-ին: Դա վնասի այն չափն է, որ ընկերությունը կրել է տեղեկատվության արտահոսքի հետևանքով:

Կիբկալոն, ով 2005 թվականից աշխատում էր Microsoft-ում, ձերբակալվել էր 2014 թվականի մարտին՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորությամբ: